Երկուշաբթի, 3 Հունիսի 2013 21:54

ԿԲ. Հայաստանում գազի գների թանկացումները չեն ազդի ֆինանսական համակարգ կայունության վրա


ԱրմԻնֆո. Հայաստանում գազի գների սպասվող թանկացումները չեն ազդի ֆինանսական համակարգ կայունության վրա: Այսօր կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է արտահայտել ՀՀ Կենտրոնական բանկի բանկային համակարգի կայունության և զարգացման դեպարտամենտի ղեկավար Անդրանիկ րիգորյանը:

Նրա խոսքերով, գազի թանկացումներն առաջին հերթին կազդեն հաճախորդների վճարունակության վրա: ՙՖինանսական կայունության վրա դա էական ազդեցություն չի թողնի, քանի որ բանկերն ի վիճակի են չեզոքացնելու նման ռիսկերը՚,-նշել է նա: