Երկուշաբթի, 3 Հունիսի 2013 22:20
Վերջին 5 տարիներին օտարերկրյա ներդրումների հոսքը դեպի Հայաստանի տնտեսություն կրճատվել է 42.2 տոկոսով
ԱրմԻնֆո. Վերջին 5 տարիներին (2009-2013, I եռամսյակ) օտարերկրյա ներդրումների հոսքը դեպի Հայաստանի տնտեսություն կրճատվել է 42.2%, որի կառուցվածքում էական անկում է արձանագրվել ՕՈՒՆ ¥օտարերկրյա ուղղակի ներդրումներ¤ գծով` 2.4 անգամ: Այս միտումը, կապված կրեդիտորների ցանկից ավելի շատ երկրների դուրս գալու հետ, շարունակվում է: Վերջին հինգ տարիներին այդ ցուցակից դուրս են մնացել Իտալիան, Հունգարիան, Չինաստանը, Ավստրիան, Լիխտենշտեյնը, Սլովենիան, Ուկրաինան, Ղազախստանը, Սիրիան, Սեյշելները, Իռլանդիան, Նիդերլանդները, Դանիան եւ Իրանը:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները, որոնք տրամադրվել են ԱրմԻնֆո գործակալությանը, 2013 թվականի հունվար-մարտին դեպի Հայաստանի տնտեսություն տարեկան կտրվածքով կրճատվել են 11.9%, մինչեւ $ 131 մլն, որտեղ ՕՈւՆ-ը կազմում է $ 57.7, տարեկան կտրվածքով նվազելով 35.4%: Հայաստանի կրեդիտորների ցանկը շարունակում է գլխավորել Կանադան, չնայած տարեկան կտրվածքով ներդրումների ծավալների 22.2% անկմանը: Առաջատարների հնգյակում են նաև Արգենտինան, տարեկան աճը` 6.7 անգամ, Ֆրանսիան` տարեկան աճը` 24.3% և Ռուսաստանը` 19.5%:
Ներդրումները Կանադայից դեպի Հայաստան, 2013 թվականի հունվար - մարտին կազմել են $ 34 մլն, որոնք հիմնականում ուղղվել են մետաղահանքի արդյունահանմանը: Արգենտինյան ներդրումների հիմնական ծավալները շարունակում են ուղղվել օդային տրանսպորտի ոլորտին: Արգենտինայից Հայաստան ներդրումների ընդհանուր ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է $ 26.9 մլն, որից $ 5.6 մլն` ՕՈՒՆ, տարեկան կրկնակի աճով: Ռուսաստանը զգալիորեն նվազեցրել է ներդրումները հեռահաղորդակցության ոլորտում, իր հիմնական ուշադրությունը կենտրոնացնելով ցամաքային տրանսպորտի ոլորտում, ինչպես նաեւ մեծացնելով ներդրումները գազամատակարման, էլեկտրաէներգիայի, բնակարանային շինարարության, հյուրանոցային բիզնեսի ոլորտներում: Ընդհանուր ներդրումները Ռուսաստանից դեպի Հայաստան հաշվետու ժամանակահատվածում կազմել է $ 21.7 մլն, որից $ 19 մլն` ՕՈՒՆ, տարեկան անկումը` 28.7%: Ֆրանսիայից Հայաստան ներդրումները կազմել են $ 25.4 մլն (լրիվ` ՕՈւՆ) գերիշխելով հեռահաղորդակցության ոլորտում, իսկ մնացած մասն ուղղելով հյութերի արտադրությանը:
Դեպի Հայաստան ներդրումների տարեկան աճով երկրորդ եւ երրորդ տեղերում են Ֆինլանդիան` 2.4 անգամ եւ Վիրջինյան կղզիները` 2 անգամ: Հատկանշական է, որ Ֆինլանդիան $ 9.6 մլն ծավալի ներդրումներով հայտնվել է առաջատարների հնգյակում, ներդրումներն ուղղելով էներգետիկայի ոլորտին: Իսկ Վիրջինյան կղզիները զրոյացրեցին ներդրումները հյուրանոցային բիզնեսում, շեշտը դնելով մետաղների արդյունահանման ոլորտի վրա, ներդնելով առայժմ` ընդամենը $ 77 հազար: Մեծ Բրիտանիան, տարեկան կտրվածքով մեծացնելով ներդրումների ծավալը` 91,9%, մինչեւ $ 77.7 հազար, զրոյացրեց ներդրումները մետալուրգիական արդյունաբերությունում, որտեղ նախկինում մեծ ներդրումներ էր ուղղել, վերակողմնորոշվելով դեպի տուրիզմի, ժամանցի և սպորտի ոլորտները:
Իր դիրքերը կտրուկ վատթարացել են Շվեյցարիան եւ Լյուքսեմբուրգը, կրճատելով ներդրումները համապատասխանաբար` 99.5%-ով եւ 78.8%-ով: Ընդ որում, Շվեյցարիան ամբողջությամբ զրոյացրեց ներդրումները հանքարդյունաբերության ոլորտում, ինչպես նաեւ 8 անգամ կրճատելով ներդրումները մեծածախ առեւտրի ոլորտում: Ներդրումները Լյուքսեմբուրգից, ինչպես եւ նախկինում, հիմնականում ուղղվել են հյութերի արտադրության ոլորտին: Տարեկան անկումով հաջորդում են` Կիպրոսը (69.4%, մինչեւ $ 653 հազ.), Բելգիան (65.3%, $ 33.2 մլն), Լիբանանը (54%, մինչեւ $ 3 մլն), երմանիան ($ 4.1 մլն, 22.4%) եւ ԱՄՆ (4.2%, կազմելով $ 3.9 մլն.): Ըստ ոլորտների, այդ երկրների ներդրումներն ունեն հետեւյալ տեսքը` Կիպրոսը զրոյացրել է ներդրումները հյուրանոցային բիզնեսում, պահպանելով ներդրումները մեծածախ եւ մանրածախ առեւտրում, ինչպես նաեւ հանքարդյունաբերության ոլորտում, Բելգիան շարունակում է ներդրումներ կատարել մետաղական կոնստրուկցիաների արտադրության ոլորտում, Լիբանանը, կրճատելով ներդրումները Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում, մեծացրել է ներդրումները սննդի արդյունաբերության ոլորտում, միաժամանակ պահպանելով գերիշխող դիրքը հեռահաղորդակցության ոլորտում, երմանիան, ավելի քան 2 անգամ կրճատելով ներդրումները հանքարդյունաբերության ոլորտում, ներդրումներն ուղղելով բազային մետաղների արտադրությանը, ԱՄՆ-ն պահպանելով գերիշխող դիրքը հյուրանոցային բիզնեսի ոլորտում, զգալիորեն մեծացրել է ներդրումները տեղեկատվական ծառայությունների ոլորտում եւ ֆինանսական հատվածում, ընդ որում, զրոյացնելով ներդրումները գիտական հետազոտությունների ոլորտում և կրճատելով ներդրումները նաեւ խորհրդատվական ծառայությունների, ծրագրային ապահովման մշակման եւ համակարգչային տեխնոլոգիաների ոլորտներում: Ամբողջովին զրոյացվել են ներդրումները Սեյշելներից, Իռլանդիայից, Նիդեռլանդներից, Դանիայից եւ Իրանից, իսկ ավելի վաղ ցանկից դուրս էին մնացել նաեւ Լիխտենշտեյնը, Իտալիան, Սլովենիան, Ավստրիան, Ուկրաինան, Ղազախստանը եւ Սիրիան: Հատկանշական է, որ ներդրումները Սեյշելներից եւ Իրանից սկսեցին Հայաստան ուղղվել 2012 թվականից և 2013-ի առաջին եռամսյակում արդեն զրոյացվեցին: Ինչ վերաբերում է Խորվաթիային, որը 2012-ին հանքարդյունաբերության ոլորտին էր ուղղել մոտ $ 880 հազար, ՕՈՒՆ տեսքով, ապա Հայաստանի կրեդիտոր-երկրների ցանկում այն ընդհանրապես բացակայում է: