Երկուշաբթի, 10 Հունիսի 2013 19:51
Հայաստանի բանկերի հաճախորդների բազան ցուցադրել է եռամսյակային 7.5% աճ
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկային համակարգի հաճախորդների բազան 2013 թվականի ապրիլի 1-ին կազմված է եղել 1,620,303 ֆիզիկական եւ 72,563 իրավաբանական անձանցից: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալների, որոնք ԱրմԻնֆո-ին են տրամադրվել ՀՀ Ազգային Վիճակագրական Ծառայությունից, ընդհանուր առմամբ, 1.692.866 հաճախորդներ Հայաստանի բանկերում ունեցել են 2.846.363 հաշիվներ, որոնցից 2.687.477-ը պատկանել են ֆիզիկական, իսկ 158.477-ը` իրավաբանական անձանց:
Ըստ աղբյուրի, 2013 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի բանկային համակարգի հաճախորդների բազան աճել է 7.5% (տարեկան աճը` 17,5%), իսկ հաշիվների քանակն աճել է 48,6% (տարեկան աճը` գրեթե 2 անգամ):