Չորեքշաբթի, 12 Հունիսի 2013 16:09
Հունիսի 13-ին տեղի կունենա 4.5 մլրդ.դրամ ծավալով, 13% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 20 տարի մարման ժամկետով պետպարտատոմսերի երկրորդ թողարկումը
ԱրմԻնֆո. Հունիսի 13-ին այս տարի արդեն երկրորդ անգամ տեղի կունենա 4.5 մլրդ.դրամ ծավալով, 13% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 20 տարի մարման ժամկետով պետպարտատոմսերի երկրորդ թողարկումը, արժելտրոնի կիսամյակային մարումով: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկից, որտեղ էլ տեղի կունենա պետական երկարաժամկետ պարտատոմսերի ¥ՊԵՊ¤ առաջնային թողարկումը:
Հայաստանի արժեթղթերի շուկայում 20-ամյա պետպարտատոմսերի շրջանառության (2008) մեկնարկից ի վեր, վերը նշված թողարկումը թվով երկրորդն էր, ընդ որում, նույն ծավալով, միայն այն տարբերությամբ, որ առաջին տեղաբաշման ժամանակ (մարտ 2011) միջին կշռված եկամտաբերությունը կազմել էր 16.44%: Իսկ ամենաառաջին 20-ամյա պետպարտատոմսը թողարկվել էր 2008 թվականին` 4 մլրդ.դրամ ծավալով և 10.98% միջին կշռված եկամտաբերությամբ: Այդ ՊԵՊ-երի նկատմամբ պահանջարկը, որպես կանոն, գրեթե 2 անգամ ավելի մեծ էր առաջարկից, ինչը պայմանավորված էր դրանց գրավչությունով, ընդ որում, ոչ միայն երկրաժամկետ շրջանառության առումով, այլ նաև բարձր եկամտաբերությունով: Տեղին է նշել, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը շրջանառության նման ժամկետով երկարաժամկետ պարտատոմսեր է թողարկում եռամսյակը մեկ անգամ և, որպես կանոն, եռամսյակի վերջին ամսում: 20-ամյա ՊԵՊ-երի հետագա թողարկումները նախատեսված են այս տարվա սեպտեմբերի 12-ին և դեկտեմբերի 12-ին: Պետպարտատոմսերի նպատակն է` բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորումը:
Ըստ ֆինանսների նախարարության տվյալների, 2013 թվականի հունիսի 1-ի դրությամբ պետպարտատոմսերի գծով ներքին պետպարտքը կազմել է 253.7 մլրդ դրամ ($ 608.9 մլն), հինգ ամիսներին աճելով մոտ 2%: Հունվար - մայիսին դեֆիցիտը ֆինանսավորվել է պետական պարտատոմսերի հաշվին, 1.4 մլրդ դրամ ծավալով, մասնավորապես, դրանց տեղաբաշխումից առաջացած հասույթը կազմել է 44,77 մլրդ դրամ, իսկ մարումները` 43,36 մլրդ դրամ: Տոկոսավճարների իրականացումը պետական պարտատոմսերի սպասարկման շրջանակներում կազմել է 13,53 մլրդ դրամ: Կարճաժամկետ պետական պարտատոմսերի բաժինը շրջանառության առաջին հինգ ամիսներին կրճատվել է 15%, մինչեւ 12.8%, իսկ միջնաժամկետ պարտատոմսերի մասնաբաժինն ավելացել է 51,6%-ից մինչեւ 52.2%, իսկ երկարաժամկետներինը` 33.1%-ից մինչեւ 34,6%: Պետական պարտատոմսերի միջին եկամտաբերությունն այդ ժամանակահատվածում աճել է 13.5831%, մինչեւ 13.9037%, իսկ շրջանառութնա միջին ժամկետը, մեծանալով հունվար-մարտին` 1713-ից մինչեւ 1779 օր, մայիսի վերջին նվազել է`կազմելով 1,726 օր: