Երեքշաբթի, 2 Հուլիսի 2013 20:03
Հայաստանի բանկերում մայիսին դրամային ավանդները կրճատվել են 0.1%, իսկ արտարժութային ավանդներն ավելացել են 3.5%
ԱրմԻնֆո. ¥այանե Իսահակյան¤. Հայաստանի բանկերի կղմից ներգրավված ավանդները 2013 թվականի մայիսին աճել են 2.4%, հունիսի 1-ին կազմելով 1.347 տրլն.դրամ: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալների, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, տարեկան կտրվածքով բանկային ավանդների համախառն գումարն աճել է 27,6%:
Ըստ աղբյուրի, ներգրավված ավանդների կազմում դրամային ավանդները կազմել են 29.2% կամ 394,1 մլրդ դրամ, մայիսին նվազելով 0.1%, իսկ տարեկան աճը` 19.6%: Արտարժութային ավանդները կազմել են 70.8% կամ 953,2 մլրդ դրամ, ամսական ճը կազմել է 3,5%, իսկ տարեկան աճը` 31.2%:
Ավանդների ընդհանուր կառուցվածքում ոչ ռեզիդենտների ավանդները կազմել են 24.5% կամ 330,5 մլրդ դրամ, մայիսին աճելով 6,4%, իսկ տարեկան աճը կազմել է 47.6%: Ռեզիդենտներից ներգրավված ավանդները կազմել են 75.5% կամ 1,017 տրլն.դրամ, հաշվետու ամսում աճելով 1.2%, իսկ տարեկան կտրվածքով` 22%: Ռեզիդենտների ավանդների կառուցվածքում ցպահանջ ավանդները կազմել են 22.2% կամ 298,7 մլրդ դրամ, իսկ ժամկետային ավանդները` 77.8% կամ 718,1 մլրդ դրամ: Ցպահանջ ավանդները մայիսին չեն փոփոխվել, իսկ տարեկան կտրվածքով ավելացել են 8%: Ժամկետային ավանդների գծով մայիսի աճը կազմել է 1,6%, իսկ տարեկան աճը` 29,2%:
Բնակչության ավանդների մնացորդը բանկերում 2013 թվականի հունիսի 1 - ին կազմել է 699.9 մլրդ դրամ, մայիսին աճելով 1.4%, մայիսի, իսկ տարեկան կտրվածքով` 31.6%:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, դրամային ավանդների տոկոսադրույքները 2013 թվականի մայիսին աճել են 0.03 կետով, մինչեւ 10.04%, իսկ տարեկան աճը կազմել է 0.9 կետ: (ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը մայիսի 31-ին կազմել է 417.22 դրամ/$1):