Չորեքշաբթի, 10 Հուլիսի 2013 14:47
ՙԷյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստանը՚ պարգևատրել է առևտրի ֆինանսավորման ծառայությունների լավագույն հինգ hաճախորդներին
ԱրմԻնֆո: ՙԷյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստանը՚ նախօրեին պարգևատրել է առևտրի ֆինանսավորման ծառայությունների 2012 թվականի լավագույն հինգ hաճախորդներին: Ինչպես միջոցառման ընթացքում նշել է ՙԷյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստանի՚ գլխավոր գործադիր տնօրեն Թիս Քլեմենցը, նման միջոցառումների նպատակն առևտրի ֆինանսավորման գործիքների նկատմամբ հետաքրքրության մեծացումն է իրենց լավագույն հաճախորդների կոնկրետ օրինակներով: Մասնավորապես,
առևտրի ֆինանսավորման լավագույն հաճախորդ անվանակարգում գլխավոր մրցանակի է արժանացել ՙԵվրոթերմը՚, ՙՆորեկ հաճախորդի մրցանակ՚ անվանակարգում լավագույն հաճախորդ է ճանաչվել Mentor Graphics Development Services-ը, ՙլխավոր գործադիր տնօրենի մրցանակ՚ անվանակարգում լավագույն հաճախորդ է ճանաչվել Golden Grape Armas ընկերությունը, ՙՄիջազգային առևտրի մրցանակ՚ անվանակարգում լավագույնն է դարձել Alfa Pet ընկերությունը, իսկ Piralyan ընկերությունը լավագույն հաճախորդ է ճանաչվել ՙՆորարարական առևտրի մրցանակ՚ անվանակարգում: Հիշեցնենք, որ բանկը համանման մրցույթ է անցկակցրել չորրորդ անգամ:
ՙԷյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստանը՚ մշտապես ուշադրություն է դարձնում առևտրի ֆինանսավորման նորարարական լուծումների զարգացմանն ու ներկայացմանը, ինչի շնորհիվ հայկական ընկերությունները կարող են ավանդական ֆինանսական գործիքներից անցնել ավելի համընդգրկուն և շահավետ լուծումների: ՙԷյչ-Էս-Բի-Սի՚-ն առևտրի ֆինանսավորմամբ զբաղվում է արդեն ավելի քան 148 տարի`սկսած 1865 թվականից: Դեռ 19-րդ դարի կեսին ՙԷյչ-Էս-Բի-Սի՚-ն ֆինանսավորում էր առևտրային գործառնությունները Ասիայի, Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի գործարարների միջև: Այսօր բանկը համարվում է առաջատար առևտրի ֆինանսավորման ոլորտում և համաշխարհային շուկայում ունի 10% մասնաբաժին: Աշխարհագրական լայն ներկայությունը ՙԷյչ-Էս-Բի-Սի՚-ի համար մուտք է ապահովում դեպի առևտրի ֆինանսավորման միջազգային շուկայի 77%-ը:
Միջոցառման գլխավոր մրցանակակիր ՙԵվրոթերմ՚ ընկերության գլխավոր տնօրեն Վահե Ղազարյանն իր կողմից նշել է, որ, իրենց հաշվարկներով, 2012 թվականին ՙԷյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստանի՚ տրամադրած դոկումենտար ակրեդիտիվը 40%-ով կրճատել է ընկերության ծախսերը: ՙՄեր կազմակերպությունների միջև երկարատև համագործակցության պատճառն ինչպես ՙԷյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստանի՚ կողմից լավագույն պայմանների տրամադրումն է, այնպես էլ հաճախորդների սպասարկման բարձր մակարդակը՚, - ավելացրել է նա: ՙԷյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստանի՚ առևտրավարկային դեպարտամենտի տնօրեն Արամ Փինաջյանն իր հերթին տեղեկացրել է, որ 2012 թվականին բանկը շուրջ 30 մլրդ դրամ է ուղղորդել առևտրի ֆինանսավորմանը: ՙԲանկն ունի ավելի քան 4 հազար փոխառու իրավաբանական անձ, որոնցից մոտ 400 ընկերություններ օգտվում են առևտրի ֆինանսավորման գործիքներից՚, - տեղեկացրել է Ա.Փինաջյանը:
Նշենք, որ որպես բանկի բաժնետերեր հանդես են գալիս HSBC Europe B.V.` 70% բաժնեմասով և Wings Establishment`30% բաժնեմասով: