Հինգշաբթի, 1 Օգոստոսի 2013 17:06
Հայաստանում անշարժ գույքի գների աճի վերաբերյալ պաշտոնական տվյալները հակասում են շուկայական տենդենցներին
ԱրմԻնֆո. Հակառակ ՀՀ Կադաստրի պետական կոմիտեի տվյալներին, երկրում բնակարանային շուկայի ակտիվությունը գնալով ընկնում է: Մասնավորապես, ըստ որոշ ռիելթորների գնահատականների, Հայստանում բնակելի անշարժ գույքի գներն ունենն նվազելու միտումներ, ինչը հանդիսանում է երկրում ընթացող տնտեսական գործընթացների օրինաչափ արդյունքը: ՙՈրքան բարձր են երկրում սննդամթերքի և ծառայությունների գները, այնքանով քիչ ակտիվ են քաղաքացիները բնակելի անշարժ գույքի շուկայում՚,-ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում պարզաբանել է AR-GO ռիելթորական ընկերության ղեկավար Արայիկ ոջաբաշյանը:
Ըստ ՀՀ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալների, 2013 թվականի առաջին կիսամյակում անշարժ գույքի առք/վաճառքի գործարքները Երեւանում տարեկան կտրվածքով աճել են 5%, իսկ բազմաբնակարան շենքերում այս ցուցանիշը կազմել է 7%:
Փորձագետների գնահատականներով, այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ անշարժ գույքի շուկան Հայաստանում ցուցաբերում է պասիվություն, եւ նոր տնտեսական տրենդների բացակայության պայմաններում, առաջիկայում Հայաստանի անշարժ գույքի շուկայում փոփոխություններ ակնկալելն անիմաստ է:
Նա նշել է, որ վերջին տարիներին անշարժ գույքի շուկայում ¥երկրորդական շուկայում¤ վաճառողներն ավելի զիճող են դարձել, ՙեթե նախկինում գնորդի եւ վաճառողի միջեւ սակարկությունները բերում էին աննշան զիջումների, ապա այսօր գնային զիջումները վաճառողների կողմից դարձել են ավելի զգալի, ինչը նույնպես ազդարարում է շուկայում գների աստիճանական անկման մասին՚: ոջաբնաշյանը նաեւ նշել է, որ վերջին տարիներին մեկ սենյականոց բնակարանները դարձել են դեֆիցիտ, բարձացնելով բազմասենյականոց բնակարանների խոսելիությունը:
Անդրադառնալով անշարժ գույքի առաջնային շուկայի կոնյունկտուրային, փորձագետը հերքել է կարծրատիպերն այն մասին, որ էլիտար բնակարանները Հայաստանում գրեթե չեն վաճառվում: Այնուամենայնիվ, ոջաբաշյանի գնահատականներով, նորակառույցներում բնակարանները չպետք է էապես ավելի թանկ լինեն, քան երկրորդային շուկայում. ՙԴա կբարձրացնի սովորական քաղաքացիների հետաքրքրությունն առաջնային շուկայի նկատմամբ՚: Փորձագետը նշել է, որ բնակարանային շուկայի ակտիվությունը կախված կլինի նաեւ հիփոթեքային վարկավորման պայմաններից: