Ուրբաթ, 2 Օգոստոսի 2013 16:00
ArCa Classic քարտատերերին ՙՀՈԳԱՏԱՐ՚ ակցիայի շրջանակներում կտրամադրվեն նոր առավելություններ
ԱրմԻնֆո. ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ ընդլայնել է ՙՀՈԳԱՏԱՐ՚ ArCa Classic քարտի առավելությունները, և այսուհետ քարտապանները ԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ դեղատների ցանցում կստանան 5-8% զեղչ նախկին 5%-ի փոխարեն: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Անելիք Բանկի մամուլի ծառայությունից,
զգալիորեն ավելացել է ՙՀՈԳԱՏԱՐ՚ ArCa Classic քարտի քարտապաններին զեղչեր տրամադրող խանութների ու սպասարկման կետերի ցանցը:
Աղբյուրի համաձայն քարտապաններն անկանխիկ գնումներ կատարելիս կստանան մինչև 50% զեղչ արդեն շուրջ 500 խանութներում ու սպասարկման կետերում: Նշենք, որ քարտն, ունենալով սոցիալական ուղղվածություն, կենսաթոշակառուներին տրամադրվում է լիովին անվճար` առանց տարեկան սպասարկման վճարի: Քարտը հնարավորություն է տալիս առանց քաշքշուկների և հերթերի ստանալ կենսաթոշակն` առանց Բանկի բանկոմատներից կանխիկացման վճարի: Նշեմ նաև, որ քարտային հաշվի դրական մնացորդի վրա հաշվարկվում է Բանկի կողմից տրամադրվող քարտերի համար առավելագույն 5% տարեկան տոկոսադրույքով եկամուտ:
Ի դեպ` Հոգատար քարտը կարող են ձեռք բերել նաև ոչ կենսաթոշակառու հանդիսացող անձիք` տարեկան սպասարկման համար վճարելով 2000 դրամ: Նախկինում քարտին կցված էր ՍթարՔարտ հաճախորդների պարգևատրման ծրագիրը, որը ամանակավորապես դադարեցվել է` հաշվի առնելով Սթար արևտրային ցանցի ներկայիս իրավիճակը:
ՙԱյս քարտը բավականին հետաքրքրել է ոչ միայն կենսաթոշակառուներին, այլև` կենսաթոշակառու չհանդիսացող հաճախորդներին, քանի որ այս քարտին կցված է Հայաստանի ամենամեծ զեղչային ցանցը՚,- նշեց ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ Մարքեթինգի և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանը:
Նշենք, որ Անելիք Բանկը հիմնադրվել է 1996 թվականին՚ Ներկայումս բանկի բաժնետերերն են լիբանանյան CreditBank S.A.L. բանկը` 89.95% և Բանկի Վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը` 10.05%: