Երեքշաբթի, 30 Հուլիսի 2013 18:13
Արդշինինվեստբանկը միացել է զինվորականների վարկավորման պետական ծրագրին
ԱրմԻնֆո. Արդշինինվեստբանկը ս.թ. hուլիսի 30-ից մեկնարկում է զինվորականներին կենցաղային տեխնիկայի ձեռքբերման վարկավորման պետական ծրագրի շրջանակներում վարկերի տրամադրումը: 
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, 
վարկերը տրամադրվելու են  առանց եկամուտները հիմնավորող փաստաթղթերի` հետևյալ պայմաններով. ըրպես վարկառու կարող է հանդես գալ ՀՀ քաղաքացի, ՊՆ համակարգի, ազգային անվտանգության ծառայության կրտսեր, միջին, ավագ սպայական անձնակազմը, ոստիկանության միջին, ավագ, գլխավոր սպայական անձնակազմը, որի տարիքը  մինչև վարկի մարումը չի գերազանցում 65 տարեկանը: Տարեկան տոկոսադրույքª 12%, որից պետության կողմից կսուբսիդավորվի 2%-ը, իսկ երեք և ավելի  անչափահաս երեխաներ ունեցող զինվորականներին պետությունը կսուբսիդավորի 3%, վարկի առավելագույն ժամկետը` 7 տարի, առավելագույն գումարը` 500.000 ՀՀ դրամ: Երաշխավոր կարող է լինել Բանկի պահանջներին բավարարող հաճախորդի ընտանիքի անդամը: Վարկի տրամադրման այլ վճարներ չեն գանձվում, վարկի հաստատման և տրամադրման տևողությունըª մինչև 2 աշխատանքային օր: Անհրաժեշտ փաստաթղթերն ենª անձնագիրը (հաճախորդի և երաշխավորի),  աշխատավայրից տեղեկանք ըստ օրինակելի ձևի և ընտանիքի անչափահաս երեխաների ծննդյան վկայական(ները:
Վարկը հնարավորություն կընձեռի զինվորականներին բարելավել իրենց կենցաղային պայմանները` Արդշինինվեստբանկի կողմից առաջարկվող վարկավորման լավագույն պայմաններով: Վարկերը տրամադրվելու են Արդշինինվեստբանկի բոլոր 55 մասնաճյուղերում և գլխամասային գրասենյակում:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայստանի բանկերի ֆինանսական Ռենկինգի, 2013 թվականի առաջին կիսամյակի վերջին Արդշինինվետբանկի ակտիվները կազմել են 233.5 մլրդ.դրամ, տարեկան աճը` 32.1%: Բանկի վարկային պորտֆելը կազմել է 155 մլրդ.դրամ, տարեկան աճը` 33.1%: 2013 թվականի առաջին կիսամյակը բանկը եզրափակել է 2 մլրդ.դրամ զուտ շահույթով, տարեկան կտրվածքով գրանցելով 53.3% աճ: