Ուրբաթ, 30 Օգոստոսի 2013 13:24
Վախտանգ Աբրահամյանը նշանակվել է ՀՀ ԿԲ Խորհրդի անդամ
Արմինֆո. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, ուր ասված է. ՙՂեկավարվելով ՙՀայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետով` Վախթանգ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ` հինգ տարի ժամկետով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալության տեղեկացվել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, հրամանագիրն ուժի մեջ է մտնում 2013 թվականի սեպտեմբերի 2-ից:
Տեղեկանք. Ծախտանգ Աբրահամյանը ծնվել է 1975 թվականի փետըրվարի 14-ին: 1996թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, 2004թ ՙՀամաշխարհային առևտուր` ֆինանսներ և էկոնոմիկա՚ Թաֆտթս Համալսարանը ¥Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց, Բոստոն, Մասաչուսեթս¤, Կենտրոնական բանկում աշխատում է 1995 թվականից:
Նշենք, որ ՀՀ ԿԲ Խորհուրդը կազմված է 5 անդամներից` Արմենակ Դարբինյան ¥2010թ. դեկտեմբերից¤, Օլեգ Աղասյան ¥2011թ. սեպտեմբերից¤, Վախտանգ Աբրահամյան ¥2008թ. սեպտեմբերից¤, Աշոտ Մկրտչյան ¥1995 թվականից¤ և Արթուր Ստեփանյան ¥2012թ. սեպտեմբերից¤: