Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2013 13:47
Կենտրոնական բանկի ընթացիկ տարվա դրամավարկային քաղաքականության ծրագիրը խորհրդարան կներկայացվի մեկ ամիս շուտ
ԱրմԻնֆո: Կենտրոնական բանկի ընթացիկ տարվա դրամավարկային քաղաքականության ծրագիրը խորհրդարան կներկայացվի մեկ ամիս շուտ` մինչև ապրիլի 1-ը: Սեպտեմբերի 19-ին այդպիսի որոշում է կայացրել ՀՀ կառավարությունը:
Ինչպես հաղորդել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՙՀՀ կենտրոնական բանկի մասին՚ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծ, համաձայն որի, առաջարկվում է Կենտրոնական բանկի ընթացիկ տարվա դրամավարկային քաղաքականության ծրագիրն Ազգային ժողով ներկայացնել հունվարին: լխավոր բանկիրը դա իրատեսական չի համարում, քանի որ ծրագիրը կազմելու համար օգտագործվում են նախորդ տարվա մակրոտնտեսական վիճակագրական տվյալները, որոնք հրապարակվում են միայն հաջորդ տարվա առաջին եռամսյակում: Ներկայում, ըստ օրենքի, ԿԲ ծրագիրը ներկայացնում է մինչև մայիսի 1-ը: Արդյունքում կայացվել է որոշում ծրագրի ներկայացման ժամկետը կրճատել մինչև ապրիլի 1-ը, ասել է Ջավադյանը: