Հինգշաբթի, 26 Սեպտեմբերի 2013 16:35

…որպեսզի նորն ընկալվի լիզինգով


ԱրմԻնֆո. Հայաստանում առաջատար ACBA Leasing լիզինգային ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Արսեն Բազիկյանի հարցազրույցը ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը

Վարկավորման ճգնաժամն առաջին հերթին դիպչում է փոքր ընկերություններին, վտանգելով նրանց հետագա գործունեությունը բիզնեսի աշխարհում: Չի փրկում անգամ բանկերի հնարամտությունը, որոնք հաճախ են ստիպված լինում հարմարվել վերջիններիս, կիրառելով ճկուն վարկավորում, փոխառության պարզեցված ձևակերպումներ և այլն: Այսպես թե այնպես, բանկային վարկը մանր փոխառուները համարում են ճոխություն, քանի որ հանգիստ չեն տալիս բարձր տոկոսադրույքները: Անհրաժեշտություն չկա նշել, որ լիզինգում դրանք ավելի ցածր են, ինչպես նաև վիճարկել այդ գործիքի համեմատական առավելությունները վարկի հանդեպ, հաշվի առնելով, որ լիզինգը մինչ օրս խրված է օրենսդրական հորձանուտում: Բայց որքան սահմանափակ է գործունեության շուկան, այնքան ավելի հնարամիտ են դառնում լիզինգատուները:

Վերջերս ACBA Leasing-ը գործարկեց իր նոր և նորացված լիզինգային պրոդուկտների ռադիո-գավազդ, ընդհանուր հաշվով դրանք տասն են, ընդ որում, երկու պրոդուկտ սկզբունքայնորեն նորություն են հանդիսանում շուկայի համար…

Այո, իրոք, մենք նորացրել են մեր բոլոր պրոդուկտները, դրան գումարած մշակել ենք նաև երկու սկզբունքայնորեն նոր, չեմ վախենա այդ բառից, շուկայի համար հեղափոխական պրոդուկտ: Ընդհանուր հաշվով դրանք տասն են, և այդ թիվը համընկնում է մեր ընկերության տարիքի հետ, քանի որ այս տարի, ինչպես գիտեք, նշում ենք մեր 10-ամյա հոբելյանը: Դա ընկերության համար բավականին լուրջ տարիք է, երբ արդեն գալիս է բոլոր ձեռքբերումներն ամփոփելու, ինչպես նաև նոր, ավելի լուրջ խնդիրների վրա կենտրոնանալու ժամանակը: Նշեմ, որ բոլոր պրոդուկտներն էլ արդեն անցել են նախնական փորձարկումը շուկայում և մեր հաճախորդների կողմից ընդունվել մեծ ոգևորությամբ:

Նորերը նույնպե՞ս:

Առաջին հերթին նորերը: Ես Ձեզ կարող եմ նկարագրել այդ պրոդուկտների առանձնահատկությունը, և Դուք կհասկանաք, թե ինչումն է դրանց հեղափոխականությունը: Մեր պրոդուկտներից մեկը կոչվում է «50% կանխավճարով լիզինգ»: Պրոդուկտի անվանումն արդեն խոսում է իր մասին, իսկ ստեղծման գաղափարն առաջացել է հետևյալ կերպ՝ սարքավորումների բազմաթիվ մատակարարներ, մեր ընկերության հաճախորդները, իրենց հաճախորդների հետ փոխհարաբերություններում փորձարկում են վաճառքերի տարբեր սխեմաներ, կանխիկ եղանակով, վարկով, ինչպես նաև վճարման հետաձգումով: Իսկ վերջին սխեման մեծ ուշադրություն և հետաքրքրություն է ներկայացնում լիզինգային ընկերությունների համար, միավորելով այն ձեռնարկատերերին, որոնք, ըստ էության, իրացվելիության պրոբլեմ չունեն:

Իսկ ինչո՞ւ են նրանք դիմում լիզինգի, այլ ոչ թե վարկի ակնկալիքով:

Նրանցից ոմանք բանկ չեն գնում, քանի որ չունեն լրացուցիչ գրավ: Մյուսները ցանկանում են արդեն իրենց վրա զգալ լիզինգի բոլոր առավելությունները: Բայց Ընդ որում, բոլորն էլ պատրաստ են վճարել ձեռք բերվեղ սարքավորումների արժեքի առնվազն կեսը, իսկ մյուս կեսով ձևակերպել վճարման հետաձգում: Նրանց մեջ քիչ չեն նաև այնպիսիները, որոնք ի վիճակի են կանխիկ եղանակով գնել մեկ սարքավորում, բայց քանի որ ավելի լայն տեխնիկական հագցվածության կարիք են ունենում, ապա դեմ չեն լինում գնել միանգամից երկու կամ ավելի սարքավորումներ: Եվ այստեղ էլ ծնվում է 50% կանխավճարով լիզինգը, յուրաքանչյուր սարքավորման համար, ընդ որում, լիզինգի գործարքի ձևակերպումը տևում է ընդամենը մեկ օր, ինչը նույնպես աննախադեպ է:

Իսկ ե՞րբ եք հասցնում վերլուծել պոտենցիալ հաճախորդի վիճակը:

Վերլուծություն, որպես այդպիսին, չկա: Հիմա կհարցնեք`իսկ ռիսկե՞րը: Այս գործարքում ռիսկեր էլ չկան: Բանը նրանում է, որ 50 տոկոսանող կանխավճարն ամբողջովին բացառում է լիզինգի առարկայի երկրորդային իրացման հնարավորությունը, չէ՞ որ լիզինգային ընկերության հիմնական ռիսկը դա գույքի իրացման ռիսկն է: Անգամ եթե հետագայում էլ լիզինգառուն չկարողանա ամբողջովին վճարել լիզինգի դիմաց, մենք կողմերի փոխադարձ համաձայնությամբ, ետ ենք գնում լիզինգի օբյեկտը: Բայց գործարքի նպատակն այն չէ, որպեսզի ներգրավվեն այն գործարարները, որոնք կանխիկ դրամով տեխնիկա և սարքավորում են ձեռք բերում: Նման գործարքի արդյունքում մատակարը վաճառում է իր սարքավորումը, ընդ որում` մեկի փոխարեն միանգամից երկուսը, հաճախորդը ձևակերպում է իր ձեռնտու գնումը, իսկ լիզինգային ընկերությունը` լիզինգի գործարքը: Նշեմ նաև, որ նման համաձայնագրի առավելագույն գումարը կազմում է 30 մլն. դրամ: Այդ սահմանափակող միջոցն ուղղված է ռիսկերի նվազեցմանը: Բացի այդ, լիզինգի առարկայի մատակարարներ կարող են լինել միայն ռեզիդենտները, այսինքն այն ընկերությունները, որոնք իրենց ներկայացուցչություններն ունեն Հայաստանում:

Դեռ 2011 թվականին ACBA Leasing-ը մշակեց անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման մասին օրենքում առաջարկությունների և փոփոխությունների մի փաթեթ: Ձեր նպատակը կոմերցիոն անշարժ գույքի լիզինգի եկամտաբերությունը բարձրացնելն էր: Բայց այդ փոփոխությունները մինչև օրս չեն ընդունվել:

Հատկապես այդ պատճառով էլ այդ պրոդուկտը մինչև օրս պահանջված չէ շուկայում: Այնուամենայնիվ, կոմերցիոն անշարժ գույքի լիզինգը մնում է ընկերության հիմնական պրոդուկտներից մեկը: Հիշեցնեմ, որ մեր կողմից մշակված առաջարկությունների և փոփոխությունների փաթեթն, այդ ամենից բացի, ենթադրում է ֆիզիկական անձանցից անշարժ գույք գնելիս և այն լիզինգի փոխանցելիս ԱԱՀ-ի վերացում: Ընդ որում, ԱԱՀ-ն վերացնելով պետբյուջեն չի զրկվի հարկային մուտքերից, հակառակը, բյուջեի համալրումն արդեն տեղի կունենա եկամատահարկի հաշվին:

Փոփոխությունների փաթեթը պատրաստվո՞ւմ են ընդունել այս տարի:

Այն անպայման կընդունվի, եթե ոչ մինչև տարեվերջ, ապա գոնե հաջորդ տարվա սկզբին: Օրինագիծն արդեն անցել է լայն քննարկումների և ապրոբացիայի միջով, ընդ որում, թե Կենտրոնական բանկում, և թե էկոնոմիկայի նախարարությունում:

Դուք մեծ ջանքեր եք գործադրել այդ պրոդուկտի մշակմանը: Ինչպիսի՞ն պետք է լինի դրա եկամտաբերությունը, որպեսզի արդարացվեն ձեր ակնկալիքները:

Պրոդուկտի եկամտաբերությունը, մեր հաշվարկներով, կլինի ընդունելի, առաջին հերթին, պահանջարկի հաշվին: Վիճակագրական ծառայությունից մենք ստացել են շատ հետաքրքիր թվեր, կապված կոմերցիոն անշարժ գույքի՝ գրասենյակների, պահեստների և այլ տարածքների վարձակալության հետ: Իսկ լիզինգը, ինչպես գիտեք, պետք է փոխարինի թանկ վարձակալությանը: Այսպես, ըստ պաշտոնական տվյալների, 1 քմ կոմերցիոն անշարժ գույքի միջին գինը Երևանում արժե 700 հազ.դրամ: Ընդ որում, ամեն ամիս վճարելով վարձակալության դիմաց, վարձակալն ընդամենը ժամանակավորապես է օգտվում այդ տարածքից: Սակայն, ձևակերպելով կոմերցիոն անշարժ գույքի լիզինգ, այդ նույն վարձակալն այդ գույքի նկատմամբ իր համար պահպանում է սեփականության իրավունք: Ընդ որում, նրա ամենամսյա լիզինգային վճարներն ընդամենը 30 տոկոսով են գերազանցում վարձակալության վճարներին: Կարծում եմ, որ ցանկացած պրագմատիկ գործարար, առանց հապաղելու, կգերադասի լիզինգը:

Կցանկանայի նաև նշել, որ այս տարվա մարտից վերանայել ենք, իսկ ավելի ճիշտ՝ նույնիսկ վերացրել ենք լիզինգի օբյեկտը հետագայում որպես սեփականություն ձևակերպելու դիմաց գանձվող կոմիսիոն վճարները: Մենք սահմանել եք ձևական սակագին՝ 5 հազ.դրամ, որովհետև իրավունք չունենք գույքը սեփականության փոխանցել անվճար: Մինչ այդ նման տրանսակցիայի դիմաց գանձվում էին կոմիսիոն վճարներ՝ գույքի առաջնային գնի 1 տոկոսի չափով:

Մեր տնտեսությունում քիչ բան է փոխվում, արդեն քանի տարի է, ինչ քննարկում ենք միևնույն պրոբլեմները: Սակայն, այնուամենայնիվ, ինչ-որ աննշան տեղաշարժեր վարկային շուկայում տեղի են ունենում, չնայած, որ այստեղ էլ են կուտակվել բազմաթիվ պրոբլեմներ, օրինակ, աճող ժամկետանց վարկերի պրոբլեմը: Ինչպե՞ս է լիզինգն արձագանքում այդ արտաքին փոփոխություններին:

Հայաստանի լիզինգի շուկան, ունենալով ոչ մեծ ծավալ, այնուամենայնիվ, օպերատիվորեն է արձագանքում արտաքին բոլոր իմպուլսներին: Հաշվի առնելով շուկայի պահանջները և մեր հաճախորդների ցանկութոյւնները, հիմնադիրների տարեկան ժողովում մենք ընդունեցինք լիզինգային պրոդուկտների ստանդարտացման նկատմամբ հայեցակարգային մոտեցումների զարգացման վերաբերյալ ռազմավարական որոշում: Ընդ որում, լիզինգի պայմանները հաճախորդների մոտ պահպանում են իրենց նախկին հետաքրքրությունը: Ի՞նչ կտա մեզ լիզինգային պրոդուկտների մշակման միասնական ստանդարտների ներդրումը:Առաջին հերթին, դա թույլ կտա պարզեցնել լիզինգային պրոդոկտների վաճառքի գործընթացը, դրանով մեծացնելով վաճառքի ծավալները և հետագայում՝ նվազեցնել լիզինգային պայմանագրի միջին գինը, իսկ վերջնական արդյունքում` նվազեցնել ռիսկերը: Ստանդարտացման շրջանակներում մենք նաև միմյանցից առանձնացրեցինք լիզինգի որոշ առարկաներ, դարձնելով դրանք ինքնուրույն պրոդուկտներ: Այդպիսի պրոդուկտներից է, օրինակ, տեղեկատվական տեխնոլոգիաների լիզինգը: Այն առանձնահատուկ նրանով, որ լիզինգի առարկայի մաշվածությունը հաշվարկվում է, ելնելով դրա փաստացի օգտագործման ժամկետներից:

Եվս մեկ ինքնուրույն լիզինգային պրոդուկտ է հանդիսանում էքսպրես-լիզինգը: Այդ պրոդուկտը մեծ մասսայականություն է վայելում Ռուսաստանում, այն մեր մրցակիցների կողմից արդեն սկսել է կիրառվել նաև ներքին շուկայում: Ասեմ միանգամից, էքսպրես-լիզինգը չի հանդիսանում ավտո-վարկավորմանը փոխարինելու ձև: Այն շուկայում լրացնում է այն դատարկութոյւնը, որը սպառողական վարկն առայժմ ի վիճակի չէ լրացնել: Այդ դատարկությունը ձևավորում են այն գործարարները, որոնք գնահատում ենք իրենց ժամանակը, քանի որ նրանց հարկավոր է «արագ» ֆինանսավորում, առանց թղթային քաշքշուկների, իսկ լիզինգն այս առումով չունի իր անալոգը: Հիմա կհարցնեք, թե ինչո՞վ է տարբերվում մեր պրոդուկտը մրցակիցների պրոդուկտից: Էքսպրես-լիզինգի շրջանակներում մենք աշխատում ենք 25 մատակարարների հետ, ընդ որում, առանց պոտենցիալ լիզինգառուի որևէ ֆինանսական վերլուծության, ինչպես նաև առանց գործարքի նոտարական վավերացման: Բայց կա մեկ «բայց», մենք աշխատում ենք միայն կայուն շահույթ ունեցող գործող հաճախորդների հետ, որոնք գտնվում են Հայաստանի խոշորագույն հարկատուների առաջին հազարյակում, իսկ պայմանագրի առավելագույն գումարը կազմում է 10 մլն.դրամ:

Մեր պրոդուկտների, այսպես կոչված, արդիականացումը բարեխիղճ հաճախորդների համար ենթադրում է նաև լիզինգի պայմաների մեղմում, նրանց համար, ովքեր չունեն ուշացումներ, իսկ լիզինգի տոկոսադրույքը նրանց համար նվազում է 0.5 տոկոսով, ինչն աննախադեպ բոնուս է վարկային շուկայում: Նման դեպքերում առավելագույն արտոնությունը սովորաբար կազմում է 0.2 տոկոս: Այդպիսի տոկոս մենք կիրառում ենք միայն կոմերցիոն անշարժ գույքի լիզինգի ժամանակ, նկատի առնելով դրա նոր լինելը:

Ինչպե՞ս է փոփոխվում լիզինգային պորտֆելի կառուցվածքը: Դեռ անցյալ տարի տաքսիների լիզինգի մասնաբաժինը կազմում էր պորտֆելի ընդամենը 20%-ը…

Տաքսիների լիզինգի շուկան գրեթե ամբողոջովին` 90%-ով, հագցված է, հետևաբար այս հատվածում աշխատում ենք միայն գործող հաճախորդների հետ, տաքսապարկի նորացման ուղղությամբ, ինչի արդյունքում՝ տաքսիների մասնաբաժինը լիզինգի պորտֆելում 20 տոկոսից կրճատվել է մինչև 7-8 տոկոս Դեռ 2007-2010 թվականներին այն լիզինգի համար շատ եկամտաբեր ուղղություն էր: Սակայն մեր փորձը ցույց տվեց, որ տաքսի-ավտոմեքենաները մի քանի անգամ ավելի արագ են մաշվում, քան սովորական մարդատարները, ինչն էլ լիզինգի այս տեսակը դարձնում է ավելի քիչ եկամտաբեր:

Արդյո՞ք տաքսիների մասնաբաժինը փոքրանում է նաև պորտֆելի մեծացման հաշվին:

Իհարկե, տարեսկզբից ընկերության լիզինգի պորտֆելն աճեց մոտ 30 տոկոսով, մինչև 7.6 մլրդ.դրամ: Ներկայումս ընկերության պորտֆելը գերազանցում է 9 մլրդ.դրամը: Իսկ տարին մենք նախատեսում ենք եզրափակել 10 մլրդ.դրամ ցուցանիշով:

Ձեր բազմաթիվ պրոդուկտներ նախատեսված են փոքր բիզնեսի համար, և միայն ինքներդ կարող եք գնահատել այնտեղ տիրող իրավիճակը…

Ըստ մեր դիտարկումների, այդ հատվածը կարծես թե կորել է շուկայոմ, քանի որ մի մասը դարձել է միջին կամ խոշոր, իսկ մյուս մասը՝ պարզապես չի կարողացել դիմանալ ճգնաժամային ալիքին: Չի կարելի չնկատել նաև ծավալների որոշակի անկումը, ինչպես ՓՄՁ, այնպես էլ խոշոր ընկերությունների շրջանում: Մենք այդ միտումները նկատում ենք հաճախորդների ֆինանսական վիճակն ուսումնասիրելիս, ընդ որում առաջին հերթին այս պրոբլեմը դիպչում է շինարարական ինդուստրիային: Այնուամենայնիվ, շուկայում նկատվում են նաև դրական միտումներ, քանի որ մենք հստակ հետևում ենք գործարար միջավայրի որոշակի բարելավումներին: Բիզնեսն աճում է ու զարգանում, պարզապես, աճի տեմպերը դեռ դանդաղ են:

Հասկանում եմ, որ երկու նոր պրոդուկտները շուկա եք դուրս բերել բոլորովին վերջերս, այնուամենայնիվ, ունե՞ք արդոք պրոդուկտային նոր լուծումներ:

Անկասկած: Մեր հաջորդ քայլը կլինի, այսպես կոչված, ռեվոլվինգ լիզինգի գործարկումը, որը ենթադրում է լիզինգի առարկայի նորացումը մինչև պայմանագրի գործողության ավարտը: Օրինակ, եթե լիզինգի առարկաները ավտոմեքենաներ են, ապա լիզինգառուն իրավունք ունի փոխարինել այդ մոդելը նորով, ընդ որում առանց լրացուցիչ վճարների:

Ուենք ևս մեկ լավ լուր: Ներկայումս լրացուցիչ ռեսուրսների ներգրավման նպատակով բանակցում ենք եվրոպական երկու մասնավոր հիմնադրամների հետ: Ուսումնասիրելով մեր պորտֆելի կառուցվածքը և գնահատելով դրա որակը, մեր գործընկերները համաձայնվել են մեզ տրամադրել 15-16 մլն.դոլարի ֆինանսավորում: Նշված գումարից 5-6 մլն.դոլարը կտրամադրվի մինչև տարեվերջ, իսկ մնացած մասը` 2014 թվականին:

Շնորհակալություն բովանդակալից զրույցի համար

Էլիտա Բաբայան

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Ադրբեջանը վառելիքի իր երրորդ խմբաքանակն ուղարկեց ՀայաստանԱդրբեջանը վառելիքի իր երրորդ խմբաքանակն ուղարկեց Հայաստան
Վրաստանից մանդարինի արտահանումը կտրուկ նվազել է 54%-ովՎրաստանից մանդարինի արտահանումը կտրուկ նվազել է 54%-ով
Հարավային Կովկասի առևտրաշրջանառության մեջ Հայաստանի բաժինը կազմել է 22.1%Հարավային Կովկասի առևտրաշրջանառության մեջ Հայաստանի բաժինը կազմել է 22.1%
Նավթի գները բարձրանում ենՆավթի գները բարձրանում են
Ֆլորիդան կառուցում է մայրուղի, որը կլիցքավորի էլեկտրական մեքենաները շարժման ընթացքումՖլորիդան կառուցում է մայրուղի, որը կլիցքավորի էլեկտրական մեքենաները շարժման ընթացքում
ՀՀ կենտրոնական բանկը ներդրել է ASDA ստանդարտներըՀՀ կենտրոնական բանկը ներդրել է ASDA ստանդարտները
Goldman Sachs-ը վերահաստատում է իր 2026 թվականի կանխատեսումը՝ մեկ ունցիայի համար 4,900 դոլարGoldman Sachs-ը վերահաստատում է իր 2026 թվականի կանխատեսումը՝ մեկ ունցիայի համար 4,900 դոլար
Ռուսաստանում մեկնարկում են արդյունաբերական թափոնների վերամշակման փորձնական նախագծերՌուսաստանում մեկնարկում են արդյունաբերական թափոնների վերամշակման փորձնական նախագծեր
ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենը կասկածի տակ է դրել Հայկական ԱԷԿ-ի շահույթի ՀԾԿՀ-ի հաշվարկների հիմնավորվածությունըՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենը կասկածի տակ է դրել Հայկական ԱԷԿ-ի շահույթի ՀԾԿՀ-ի հաշվարկների հիմնավորվածությունը
ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրամոբիլների ցանկը, որոնց համար վճարված մաքսատուրքերը կվերադարձվենՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրամոբիլների ցանկը, որոնց համար վճարված մաքսատուրքերը կվերադարձվեն
Բուլղարիան եվրոյի է անցել 2026 թվականի հունվարի 1-ին, սակայն լևը շրջանառության մեջ կմնա մինչև հունվարի վերջԲուլղարիան եվրոյի է անցել 2026 թվականի հունվարի 1-ին, սակայն լևը շրջանառության մեջ կմնա մինչև հունվարի վերջ
Շահառուների 57%-ն օգտվել է հետվճարի համակարգից. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարՇահառուների 57%-ն օգտվել է հետվճարի համակարգից. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
ՀՀ ԿԲ. ISDA ապրանքանիշի պաշտպանությունը տարածվել է Հայաստանի Հանրապետության տարածքի վրաՀՀ ԿԲ. ISDA ապրանքանիշի պաշտպանությունը տարածվել է Հայաստանի Հանրապետության տարածքի վրա
Հայաստանը ևս մեկ տարով երկարաձգում է ներմուծվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունըՀայաստանը ևս մեկ տարով երկարաձգում է ներմուծվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունը
Ադրբեջանի տարածքով Հայաստան է հասել ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը․  ՊապոյանԱդրբեջանի տարածքով Հայաստան է հասել ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը․  Պապոյան
Քաղաքագետ․ Երևանը գիտակցաբար պատրաստ է զոհաբերել սեփական տնտեսական շահերը՝ հանուն նոր քաղաքական գրավիտացիոն կենտրոններին լոյալության ցուցադրությանՔաղաքագետ․ Երևանը գիտակցաբար պատրաստ է զոհաբերել սեփական տնտեսական շահերը՝ հանուն նոր քաղաքական գրավիտացիոն կենտրոններին լոյալության ցուցադրության
Թուրքիան օդային ճանապարհորդությունների նոր ռեկորդ է սահմանելԹուրքիան օդային ճանապարհորդությունների նոր ռեկորդ է սահմանել
Իրանի փոխարտգործնախարարը Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը վերաբերող հարցերԻրանի փոխարտգործնախարարը Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր
Ո՞վ է մեղավոր․ ՀԷՑ-ի ներկա և նախկին ղեկավարության միջև հեռավար բանավեճը շարունակվում էՈ՞վ է մեղավոր․ ՀԷՑ-ի ներկա և նախկին ղեկավարության միջև հեռավար բանավեճը շարունակվում է
AMX-ը ամփոփել է 2025 թվականի դեկտեմբեր ամսվա շուկայական տվյալներըAMX-ը ամփոփել է 2025 թվականի դեկտեմբեր ամսվա շուկայական տվյալները
ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ռազմավարական մրցակցություն է աճումԱՄՆ-ի և Չինաստանի միջև ռազմավարական մրցակցություն է աճում
Nestlé Russia-ն հետ է կանչում մանկական սննդի սահմանափակ քանակություն։Nestlé Russia-ն հետ է կանչում մանկական սննդի սահմանափակ քանակություն։
Telegram-ը Ռուսաստանում 500 միլիոն դոլարի պարտատոմսերի սառեցման զոհ է դարձել Telegram-ը Ռուսաստանում 500 միլիոն դոլարի պարտատոմսերի սառեցման զոհ է դարձել
Պղնձի գները կշարունակեն աճել 2026 թվականինՊղնձի գները կշարունակեն աճել 2026 թվականին
Թրամփը մշակում է Վենեսուելայի նավթը վերահսկելու լայնածավալ ծրագիրԹրամփը մշակում է Վենեսուելայի նավթը վերահսկելու լայնածավալ ծրագիր
Վերլուծաբանները կանխատեսում են Չինաստանի ֆոնդային շուկայի աճի միտում 2026 թվականինՎերլուծաբանները կանխատեսում են Չինաստանի ֆոնդային շուկայի աճի միտում 2026 թվականին
RBC. Ջիմ Ռոջերսը վաճառեց իր բոլոր ամերիկյան բաժնետոմսերը և ներդրում կատարեց Ուզբեկստանում։RBC. Ջիմ Ռոջերսը վաճառեց իր բոլոր ամերիկյան բաժնետոմսերը և ներդրում կատարեց Ուզբեկստանում։
2025 թվականին Հայաստան է այցելել 216 հազարով պակաս ռուսաստանցի կամ ընդհանուր զբոսաշրջային հոսքի 41 տոկոսը՝ նախկին 52-53 տոկոսի փոխարեն2025 թվականին Հայաստան է այցելել 216 հազարով պակաս ռուսաստանցի կամ ընդհանուր զբոսաշրջային հոսքի 41 տոկոսը՝ նախկին 52-53 տոկոսի փոխարեն
Մինչև 2030 թվականը զբոսաշրջության զարգացման համար Հայաստանը կծախսի մոտ 169 մլն դոլարՄինչև 2030 թվականը զբոսաշրջության զարգացման համար Հայաստանը կծախսի մոտ 169 մլն դոլար
Ադրբեջանական բենզինի հերթական խմբաքանակը շուտով կհասնի Հայաստան. էկոնոմիկայի նախարարԱդրբեջանական բենզինի հերթական խմբաքանակը շուտով կհասնի Հայաստան. էկոնոմիկայի նախարար
Հայաստանում «Կանաչ ուղի» ընթացակարգով ապրանքների հայտարարագրերի բացթողնման տեսակարար կշիռն աճել է 16.6 տոկոսային կետովՀայաստանում «Կանաչ ուղի» ընթացակարգով ապրանքների հայտարարագրերի բացթողնման տեսակարար կշիռն աճել է 16.6 տոկոսային կետով
Գեւորգ Պապոյան․ Պետությունը 636 քաղաքացու կվերադարձնի 2025 թվին էլեկտրամոբիլի ներմուծման համար վճարված մաքսատուրքըԳեւորգ Պապոյան․ Պետությունը 636 քաղաքացու կվերադարձնի 2025 թվին էլեկտրամոբիլի ներմուծման համար վճարված մաքսատուրքը
Փաստաթուղթ այն մասին, թե ՀՀ-ն այսուհետեւ ուր է շարժվելու. կառավարությունը հաստատել է Փաստաթուղթ այն մասին, թե ՀՀ-ն այսուհետեւ ուր է շարժվելու. կառավարությունը հաստատել է "Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը"
2025 թվականին Հայաստանը մոտ 5 մլրդ դրամով ավելի հարկ է հավաքել, քան նախատեսել էր2025 թվականին Հայաստանը մոտ 5 մլրդ դրամով ավելի հարկ է հավաքել, քան նախատեսել էր
Կենսաթոշակառուների եւ նպաստառուների համար հետվճարի գումարը 20 տոկոսից կարող է հասնել 22 տոկոսի. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարԿենսաթոշակառուների եւ նպաստառուների համար հետվճարի գումարը 20 տոկոսից կարող է հասնել 22 տոկոսի. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Հունվարի 1-ից բոլոր աշխատանքային պայմանագրերը կկնքվեն բացառապես էլեկտրոնային եղանակովՀունվարի 1-ից բոլոր աշխատանքային պայմանագրերը կկնքվեն բացառապես էլեկտրոնային եղանակով
ԱրարատԲանկը 8 միլիոն դրամ է նվիրաբերել Սպանդարյանի ջրանցքի վերակառուցմանըԱրարատԲանկը 8 միլիոն դրամ է նվիրաբերել Սպանդարյանի ջրանցքի վերակառուցմանը
Իտալիա, ԱՄԷ և պրեմիում դասի C360 Mastercard. Կոնվերս Բանկի քեշբեք արշավըԻտալիա, ԱՄԷ և պրեմիում դասի C360 Mastercard. Կոնվերս Բանկի քեշբեք արշավը
Team Holding-ի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ. տեղաբաշխողը՝ Freedom Broker ArmeniaTeam Holding-ի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ. տեղաբաշխողը՝ Freedom Broker Armenia
"Լույս" հիմնադրամ. Հայաստանում տնտեսական ակտիվության աճը պայմանավորված է անկայուն գործոններով
Կրթության նոր հարթակներ՝ ԱրարատԲանկի և «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի համագործակցությամբԿրթության նոր հարթակներ՝ ԱրարատԲանկի և «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի համագործակցությամբ
Հայաստանի ԿԲ-ը 2026 թվականի համար կանխատեսում է ՀՆԱ-ի 6,3-4,1% աճ ՝ ակնկալելով նաև արտաքին առևտրի աճՀայաստանի ԿԲ-ը 2026 թվականի համար կանխատեսում է ՀՆԱ-ի 6,3-4,1% աճ ՝ ակնկալելով նաև արտաքին առևտրի աճ
Հայաստանի ՊԵԿ-ը կառույց է, որն աջակցում է բիզնեսին՝ իր գործունեությունը ճիշտ կազմակերպելու գործում․ ՓաշինյանՀայաստանի ՊԵԿ-ը կառույց է, որն աջակցում է բիզնեսին՝ իր գործունեությունը ճիշտ կազմակերպելու գործում․ Փաշինյան
Հայաստանն ունի ներմուծելու և Ադրբեջան արտահանելու ռազմավարական ծրագրեր. էկոնոմիկայի նախարարՀայաստանն ունի ներմուծելու և Ադրբեջան արտահանելու ռազմավարական ծրագրեր. էկոնոմիկայի նախարար
Բոլոր ArCa քարտապանների համար 2% հետվճարը չի տարածվի արտասահմանյան բիզնեսից անկանխիկ գնումների վրա. ֆինանսների փոխնախարարԲոլոր ArCa քարտապանների համար 2% հետվճարը չի տարածվի արտասահմանյան բիզնեսից անկանխիկ գնումների վրա. ֆինանսների փոխնախարար
Փորձագետ․ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում ԹուրքիայիցՓորձագետ․ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում Թուրքիայից
ՀՀ առողջապահության նախարարը ԵԱՏՄ գործընկերների հետ համատեղ նախագծերի իրականացման ու փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնելՀՀ առողջապահության նախարարը ԵԱՏՄ գործընկերների հետ համատեղ նախագծերի իրականացման ու փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնել
Երևանում քննարկվել ռեն հայ-ղազախական համագործակցության զարգացման հեռանկարները զբոսաշրջության ոլորտումԵրևանում քննարկվել ռեն հայ-ղազախական համագործակցության զարգացման հեռանկարները զբոսաշրջության ոլորտում
Ամերիաբանկը միացել է Սյունիքի Սպանդարյան ջրանցքի վերականգնման Ամերիաբանկը միացել է Սյունիքի Սպանդարյան ջրանցքի վերականգնման "Հայաստան" համահայկական հիմնադրամի նախաձեռնությանը
Հայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը հնարավորինս արագ կվերականգնի Նախիջևանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղային գծերըՀայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը հնարավորինս արագ կվերականգնի Նախիջևանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղային գծերը
Պետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարար շփումների զարգացմանը. ՓաշինյանՊետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարար շփումների զարգացմանը. Փաշինյան
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-նոյեմբերին կազմել է 103.6%Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-նոյեմբերին կազմել է 103.6%
Հայաստանի կառավարությունը հաստատել է ԱՎՀ ArCa քարտերով անկանխիկ գործարքների դեպքում հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգըՀայաստանի կառավարությունը հաստատել է ԱՎՀ ArCa քարտերով անկանխիկ գործարքների դեպքում հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգը
ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին 
Հայաստանում տնտեսական ակտիվության աճն սկսել է արագանալ՝ ամանորյա տոներին ընդառաջՀայաստանում տնտեսական ակտիվության աճն սկսել է արագանալ՝ ամանորյա տոներին ընդառաջ
Կունենանք Կապսի ջրամբար և նոր գյուղ. Նիկոլ ՓաշինյանԿունենանք Կապսի ջրամբար և նոր գյուղ. Նիկոլ Փաշինյան
ԲՏԱ նախարարությունը նախատեսում է զարգացնել ԱԲ ոլորտում համագործակցությունը Eleveight AI-ի հետԲՏԱ նախարարությունը նախատեսում է զարգացնել ԱԲ ոլորտում համագործակցությունը Eleveight AI-ի հետ
Հայաստանի կառավարությունը 6 ամսով երկարաձգել է մի շարք գյուղմթերքների արտահանման արգելքըՀայաստանի կառավարությունը 6 ամսով երկարաձգել է մի շարք գյուղմթերքների արտահանման արգելքը
Սիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանից կարգելվի եւս կես տարովՍիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանից կարգելվի եւս կես տարով
Հայաստանն ու Իսրայելը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու Իսրայելը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
09.01.2026
RUB4.810.07
USD381.21-0.18
EUR443.92-1.51
GBP511.13-1.73
CAD274.84-0.11
JPY24.18-0.16
CNY54.60-0.02
CHF479.63-1.96