Երկուշաբթի, 7 Հոկտեմբերի 2013 17:48
ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունը բժշկական ապահովագրության գծով հավաքագրել է ամենամեծ ծավալով պրեմիաները
ԱրմԻնֆո. ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունը 2013 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով հավաքագրել է ամենամեծ ծավալով ապահովագրական պրեմիաները բժշկական ապահովագրության գծով:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` ՙՀայաստանի ապահովագրական ընկերութոյւնների Ռենկինգի՚« ՌԵՍՈ-ի ապահովագրական պրեմիանրի պորտֆելը (բժշկական ապահովագրության հատվածում) 2013 թվականի առաջին կիսամյակի ավարտին կազմել է 2,7 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով աճելով 18%: Ընկերությնա կողմից իրականացված ապահովագրական հատուցումների ծավալը բժշկական ապահովագրության հատվածում առաջին կիսամյակում կազմել է 646 մլն դրամ: 2013 թվականի առաջին կիսամյակում ընկերությունը կնքել է 33327 բժշկական ապահովագրությանպայմանագիր:
2013 թվականի առաջին կիսամյակում ընկերությունը, ըստ Ռենկինգի, ընդհանուր հաշվով հավաքագրել է 4.3 մլրդ դրամ ծավալով ապահովագրական պրեմիաներ (տարվա աճը` գրեթե 10%), ապահովագրական հատուցումների ծավալը կազմել է 1,4 մլրդ դրամ (տարեկան աճը` ավելի քան2 անգամ): Ընկերության ակտիվները հուլիսի 1-ին կազմել են 10.1 մլրդ դրամ, տարվա աճը` 80.2 %, իսկ երկրորդ եռամսյակում` 23.7 %:
Հիշեցնենք, որ ՌԵՍՈ ապահովագրական ընկերության հիմնադիրն է ռուսական ՙՌԵՍՈ - արանտիա՚ ապահովագրական ընկերությունը: Այն հայկական շուկայում սկսել է գործել 2008 թվականից: Ընթացիկ տարվա հունիսին ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունը ՙՀուսո Աստղ-2013՚ միջոցառմանը բժշկական ապահովագրության ոլորտում ճանաչվել է ՙՏարվա լավագույն ապահովագրական ընկերություն՚: