Հինգշաբթի, 3 Հոկտեմբերի 2013 16:51
ՎՏԲ-Հայաստան Բանկի ՙԲաղրամյան՚ մասնաճյուղը կսպասարկի հաճախորդներին ամբողջովին նորացված և սարքավորված գրասենյակում
ԱրմԻնֆո. Ս.թ. հոկտեմբերի 3-ին տեղի ունեցավ ՎՏԲ-Հայաստան Բանկի` ժամանակակից լուծումներով և հաճախորդների հարմարավետ սպասարկման նպատակով վերանորոգված ՙԲաղրամյան՚ մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը, որը գտնվում է Արմավիրի մարզ, գ.Բաղրամյան, Արարատյան 42 հասցեում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
մասնաճյուղում բացի վերանորոգման աշխատանքներից իրականացվել է նաև միջոցառումների մի ամբողջ փաթեթ, որոնք ուղղված էին հաճախորդների սպասարկման գործընթացների օպտիմալացմանը, աշխատավայրերի և սպասարկման գոտիների ամբողջական տեխնիկական վերազինմանը և արդիականացմանը, ինչպես նաև սրահի ներքին հարդարման համապատասխանեցում ՎՏԲ խմբի կորպորատիվ ոճին ու բրենդին:
Վերանորոգված մասնաճյուղում տեղադրված է հերթերի կառավարման համակարգ, հաճախորդների սպասարկման առանձին գոտիներն առանձնացված են ըստ ծառայության և պրոդուկտի, ստեղծված են նաև հաճախորդների անհատական սպասարկման առանձին գոտիներ:
ՙԱյսօր մենք վերաբացեցինք մեր «Բաղրամյանե մասնաճյուղը: Վերափոխված մասնաճյուղերի գլխավոր առանձնահատկությունը արագ և որակով սպասարկումն է: ՎՏԲ-Հայաստան Բանկը մեծ ուշադրություն է դարձնում երկրի տարբեր կետերում գտնվող իր բոլոր մասնաճյուղրին: Մենք վստահ ենք, որ նոր, հարմարավետ ու ժամանակակից մասնաճյուղերը թույլ կտան մեր հաճախորդների սպասարկումը բարձրացնել էլ ավելի բարձր մակարդակի՚,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի լխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ` Յուրի ուսևը:
ՙԲաղրամյան՚ մասնաճյուղի բացման արարողությանը մասնակցեցին ՎՏԲ-Հայաստան Բանկի ղեկավարությունը, դեպարտամենտների տնօրեններն ու վարչության պետերը, մարզի և գյուղի վարչության ղեկավարների լիազոր ներկայացուցիչներն, ինչպես նաև այլ պաշտոնատար անձինք, բիզնես շրջանակների, կրթության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ:
Նշենք, որ ՚ՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ-ն ՙՎՏԲ՚ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004 թվականի ապրիլին: ՙՎՏԲ Բանկ՚ ԲԲԸ հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը; Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվում: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: