Ուրբաթ, 4 Հոկտեմբերի 2013 19:58
Յունիբանկն առաջարկում է բիզնես-վարկեր առանց միջնորդավճարի
ԱրմԻնֆո. Բիզնեսի համար վարկային միջոցների հասանելիությունն ու արդյունավետությունը բարձրացնելու համար, Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին առաջարկում է նոր վարկեր` առանց որևէ միջնորդավճարի: Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է սկսած 12% տարեկանից, մարման ժամկետը` մինչև 120 ամիս: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, վարկը տրամադրվում է իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին ցանկացած բիզնես նպատակի համար, այդ թվում` այլ ֆինանսական հաստատություններում վարկերի վերաֆինանսավորման համար: Վարկի գումարը կազմում է մինչև 2 մլն ԱՄՆ դոլար կամ եվրո: րավի առարկա կարող է հանդիսանալ անշարժ կամ շարժական գույքը:
Աղբյուրի համաձայն, այս վարկի հիմնական առավելություններն են ցանկացած տիպի միջնորդավճարների բացակայությունը և վաղաժամկետ մարման հնարավորությունը` առանց սահմանափակումների կամ տույժերի: Բիզնես-վարկի համար կարելի է դիմել Յունիբանկի 45 մասնաճյուղերից ցանկացածին: Անհատ ձեռներեցները և իրավաբանական անձինք կարող են օնլայն ներկայացնել բանկային մասնագետի այցի հայտ` լրացնելով www.unibank.am կայքում տեղադրված պարզ ձևը (անուն, ազգանուն և հեռախոսահամար): Բանկի մասնագետը կարճ ժամանակահատվածում կապ կհաստատի հաճախորդի հետ և կժամանի նշված հասցեով` բանկային սպասարկման պայմանների և խորհրդատվության ներկայացման համար:
2013 թվականիօգոստոսի 31-ի դրությամբ Յունիբանկի ընդհանուր վարկային պորտֆելը կազմել է 103 մլրդ դրամ, որից 59 մլրդ դրամը բաժին է ընկել բիզնես վարկերին: Փոքր և միջին բիզնեսին տրամադրված վարկերի պորտֆելը գերազանցել է 34 մլրդ դրամը` կազմելով ընդհանուր վարկային պորտֆելի 33%-ը: 2013 թվականի առաջին կիսամյակում Յունիբանկն ապահովել է ՓՄԲ վարկերի 19 % աճ` դրանց ծավալով վվեցերորդ դիրքը զբաղեցնելով բանկային շուկահյում: ՓՄԲ ոլորտում բանկային վարկերի ընդհանուր ծավալում Յունիբանկին բաժին է ընկել ավելի քան 7 %: