Ուրբաթ, 8 Նոյեմբերի 2013 16:46
Ամերիաբանկը հանդես է գալիս քարտային նոր արշավով. որքան շատ անկանխիկ գործարք, այնքան մեծ վարկային գիծ` արտոնյալ պայմաններով
ԱրմԻնֆո. Ամերիաբանկը հանդես է գալիս քարտային նոր արշավով. հատուկ առաջարկ` արտոնյալ պայմաններով վարկային գծի ստացման հնարավորություն բոլոր նրանց համար, ովքեր մինչև տարեվերջ ակտիվորեն անկանխիկ գործարքներ կկատարեն: Այս մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են բանկի մամլո ծառայությունում:
Ավելին` այն հաճախորդները, ովքեր հնարավորինս շուտ ձեռք կբերեն Ամերիաբանկի վճարային քարտ, կունենան մի շարք առավելություններ` մինչև տարեվերջ քարտի սպասարկումը կլինի անվճար (բացառությամբ քարտային փաթեթների և Visa Infinite քարտի), իսկ վարկային գծի օգտագործման համար մինչև տարեվերջ տոկոսադրույք չի կիրառվի: Քարտային նոր արշավին կարող են մասնակցել Բանկի և' ներկայիս և' նոր քարտապանները:
Աղբյուրի համաձայն, Ամերիաբանկի նոր քարտապանը հնարավորություն ունի բավարար վարկային պատմության դեպքում, առանց լրացուցիչ փաստաթղթերի ներկայացման, մինչև տարեվերջ կատարած միջին ամսական անկանխիկ վճարումների չափով (ամսական կտրվածքով սահմանված է նվազագույնը 3 անկանխիկ գործարք) ստանալ վարկային գիծ, որի առավելագույն սահմանաչափը կազմում է 1 մլն ՀՀ դրամ: Ամերիաբանկի գործող քարտապանները ևս հնարավորություն ունեն բավարար վարկային պատմության դեպքում իրենց կողմից վերջին երեք ամսվա ընթացքում կատարված միջին ամսական անկանխիկ վճարումների չափով (ամսական կտրվածքով սահմանված է նվազագույնը 3 անկանխիկ գործարք) ստանալ վարկային գիծ կամ ավելացնել գործող վարկային գծի սահմանաչափը: Վարկային գծի առավելագույն սահմանաչափը կազմում է 1 մլն ՀՀ դրամ: Ներկայացրած առաջարկների փաթեթից որքան արագ հաճախորդներն օգտվեն, այնքան նրանց համար շահավետ կդառա նոր վճարային քարտի ձեռքբերումը: Ամերիաբանկի նոր առաջարկները հաճախորդի համար շահավետ լինելով հանդերձ, կխթանեն նաև անկանխիկ գործարքների աճը:
Նշենք, որ ընթացիկ տարվա 9 ամսվա կտրվածքով Ամերիաբանկի քարտերով կատարված գործարքների ծավալն աճել է 20%-ով` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ, իսկ գործարքների քանակը` շուրջ 23 %-ով: Բանկի գործող քարտերի քանակը նույն ժամանակահատվածում աճել է 25%-ով` նախորդ տարվա 9 ամսվա ցուցանիշի նկատմամբ: Ամերիաբանկն անկանխիկ գործարքների խթանման նպատակով օրեցօր ավելացնում է POS տերմինալների քանակը: Մեկ տարվա ընթացքում Բանկի POS տերմինալներով կատարված գործարքների ծավալն աճել է 36%-ով, իսկ գործարքների քանակը` շուրջ 30 %-ով:
ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: