Հինգշաբթի, 14 Նոյեմբերի 2013 15:04
2013 թվականի ընթացքում Կենտրոնական բանկը արտարժույթի փոխարժեքի տատանումները մեղմելու նպատակով շուկայից գնել է 45 մլն.դոլար
ԱրմԻնֆո. 2013 թվականի ընթացքում Կենտրոնական բանկը արտարժույթի փոխարժեքի տատանումները մեղմելու նպատակով շուկայից գնել է 45 մլն.դոլար: Այս մասին նոյեմբերի 14-ին ՀՀ խորհրդարանում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Աարթուր Ջավադյանը, պատասխանելով ընդդիմադիր պատգամավորների հարցերին, ԿԲ կողմից արտարժույթի շուկայում կատարված միջամտությունների աստիճանի առումով:
<Ես համաձայն չեմ ձեզ հետ, որ դա կարելի է անվանել ստերիլիզացիայի գործիք, քանի որ ստերիլիզացիան նախատեսում է նաև միջամտությունը տրանսֆերտներին, ինչը կսահմանափակի փոխանցումների ծավալը դեպի Հայաստան, իսկ դա էլ իր հերթին կսահմանափակի առևտրական հարաբերություները և արտարժութային քաղաքականոթյունը>,-նկատել է Ա.Ջավադյանը:
Ըստ ՀՀ ԿԲ տվյալների, ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքը 2012 թվականի վերջին կազմել է 403.58/$1, որից հետո 2013 թվականին նկատվել է բարձրացում, մայիսի վերջին փոխարժեքը ձևավորելով 417.22 դրամ/$1 (հունվարի վերջի 406,67 դրամ / $ 1 փոխարեն), իսկ արդեն հունիսի վերջին փոխարժեքը կազմեց 409.24 դրամ / $ 1, սեպտեմբերին նվազումը շարունակելով մինչև 405.29 դրամ / $ 1: