Չորեքշաբթի, 13 Նոյեմբերի 2013 18:44
Ամերիաբանկը բիզնեսն ունիվերսալացնելու հաշվին մի քանի անգամ ավելացրել է լիզինգային գործարքների թիվը
ԱրմԻնֆո. Բիզնեսի ունիվերսալացման շրջանակներում Ամերիաբանկը մեկ տարում լիզինգային գործարքների թիվն ավելացրել է 2.5-ով, մինչև 40 գործարք, նախորդ տարվա նույն ժամանակահտավածի 15 գործարքի փոխարեն: Այս մասին նախօրեին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է բանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին:
Սակայն, նրա խոսքերով, բանկի լիզինգային գործարքների ընդհանուր պորտֆելը մեկ տարում կրճատվել է 10%, 2013 թվականի հոկտեմբերի 1-ին կազմելով 7 մլն.դոլար: <Գործարքների ընդհանուր ծավալը, չնայած որոշակի անկում է ցուցաբերել, բայց պորտֆելը դարձել է ավելի դիվերսիֆիկացված, իսկ ինքը` պրոդուկտը գործարարների շրջանում այսօր ունի մեծ պահանջարկ>,-նշել է փորձագետը: Նա նաև պարզաբանել է, որ դեռ անցյալ տարի բանկի լիզինգային պորտֆելը հիմնականում կազմված էր խոշոր գործարքներից: Ընթացիկ տարում բանկն ընդյալնեց լիզինգի գծով հաճախորդների բազան, հիմնականում` ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչների հաշվին: Ներկայումս բանկը լիզինգային նախագիծ է իրականացնում Հայաստանի մի քանի ավտոդիլերների հետ:
Ըստ ԱրմԻՆֆո գործակալության Ռենկինգի, 2013 թվականի 9 ամիսներին լիզինգային գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 21 մլրդ.դրամ (51.8 մլն.դոլար,), որից 12.5 մլրդ.դրամը (տարեկան աճը` 2.1%) կազմել է բանկերի մասնաբաժինը, իսկ մյուս 8.5 մլն.դոլարը` (տարեկան աճը` 7.7%) վարկային և լիզինգային ընկերությունների մասնաբաժինը: