Երեքշաբթի, 3 Դեկտեմբերի 2013 20:24
2013 թվականի հոկտեմբերին Հայստանի դրամական բազան կրճատվել է 0.5 տոկոսով, իսկ տարեկան կտրվածքով աճել է 12 տոկոսով
ԱրմԻնֆո. 2013 թվականի հոկտեմբերին Հայստանի դրամական բազան կրճատվել է 0.5 %, նոյեմբերի 1-ին կազմելով 719.1 մլրդ դրամ: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, տարեկան կտրվածքով դրամական բազան աճել է 12%:
Ըստ աղբյուրի, դրամական բազայի կառուցվածքում ՀՀ ԿԲ դուրս կանխիկ միջոցները նոյեմբերի 1-ի դրությամբ կազմել են 408,6 մլրդ դրամ (դրամական բազայի 56.8 %-ը ), հաշվետու ժամանակահատվածում մնալով գրեթե անփոփոխ:
Դրամական պարտադիր պահուստների մասնաբաժինը ընդհանուր դրամական բազայի կառուցվածքում կազմել է 26.8 % կամ 178.5 մլրդ դրամ, հոկտեմբերին նվազելով 2%, իսկ տարեկան աճը կազմել է 4.8 %: Պարտադիր արտարժութային պահուստները կաազմել են ընդհանուր դրամական բազայի 18 %-ը, կամ 129 մլրդ դրամ: Այս ցուցանիշը հաշվետու ժամանակահատվածում աճել է 0.5%, իսկ տարեկան աճը կազմել է ավելի քան 2 անգամ:
Արտաքին պահուստները (առանց մասնավորեցման միջոցների) նոյեմբերի 1 - ին կազմել են 493.1 մլրդ դրամ, հոկտեմբերին կրճատվելով 27,4%, իսկ տարեկան կտրվ ածքով` 49.6 %:
Ներքին ակտիվները 2013 թվականի հոկտեմբերին աճել են ավելի քան 5 անգամ, տարեկան անկումը`12,6 %, մինչեւ 226 մլրդ դրամ: Ներքին ակտիվների կառուցվածքում կառավարության հանդեպ պահանջները գրանցվել են մինուսային` 190.5 մլրդ դրամ մակարդակում, հոկտեմբերին մինուսի 53% կրճատումով, իսկ տարեկան կտրվածքով մինուսի ավելի քան 2 անգամյա խորացումով: Պահանջները բանկերի հանդեպ հոկտեմբերի վերջին կազմել են 170.4 մլրդ դրամ, մեկ ամսում կրճատվելով 15,3%, իսկ տարեկան աճը` 27 %: Բանկերի հանդեպ պահանջների կառուցվածքում ռեպո-գործարքներն ամսվա կտրվածքով նվազել են 29.4%, մինչև 73.8 մլրդ դրամ, տարեկան աճը` 61%: ԱՄՆ դոլարի փոխարժեքը 10.31.2013թ դրությամբ կազմել է 405.3 դրամ / $ 1: