Ուրբաթ, 6 Դեկտեմբերի 2013 19:26
Հայաստանի բանկերում արտարժութային ավանդների աննշան անկման պայմաններում դրամային ավանդները հոկտեմբերին ավելացել են 3 տոկոսով
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալը 2013 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ կազմել է 1.457 տրլն դրամ, հոկտեմբերին ավելանալով 0,6%-ով, տարեկան կտրվածքով (2012 թվի նոյեմբերի 1-ի ցուցանիշի համեմատ) 24%, իսկ հունվար-հոկտեմբերին 21,4% աճի պայմաններում:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված ՀՀ ԿԲ նախնական տվյալների համաձայն, բանկային ավանդների կառուցվածքում դրամային ավանդների բաժինը նշված ժամկետում 430.2 մլրդ դրամ կամ 29,5%, մեկ ամսում աճելով 3%-ով, տարեկան կտրվածքով` 22,4%-ով, իսկ ընթացիկ տարվա 10 ամսում` 17,3%-ով: Միևնույն ժամանակ, արտարժութային ավանդների բաժինը կազմել է 70,5% կամ 1.026.7 տրլն դրամ, մեկ ամսում նվազելով 0,2%-ով, տարեկան կտրվածքով ավելանալով 24,6%-ով` հունվար-հոկտեմբեր ամիսներին 21,4% աճի պայմաններում:
Աղբյուրի համաձայն, բանկերի ավանդների ընդհանուր ծավալում ոչ ռեզինդենտներից ներգրավված ավանդների բաժինը կազմել է 25% կամ 364 մլրդ դրամ: Այդ ցուցանիշը մեկ ամսում ավելացել է 1,4%-ով, տարեկան կտրվածքով ավելանալով 33,2%-ով, իսկ ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին` 39%-ով: Ռեզիդենտների ավանդները կազմել են 75% կամ 1.093 տրլն դրամ, հոկտեմբերին աճելով 0,4%-ով, տարեկան կտրվածքով` 21%-ով, իսկ միայն 10 ամսմում` 15%-ով:
Ռեզիդենտների ավանդների կառուցվածքում ցպահանջ ավանդներին բաժին է ընկել 30% կամ 327.7 մլրդ դրամ, իսկ ժամկետային ավանդներին` 70% կամ 765.1 մլրդ դրամ: Ցպահանջ ավանդները մեկ ամսում կրճատվել են 2,5%, մեկ տարում ավելանալով 12%-ով, իսկ միայն ընթացիկ տարվա 10 ամսում` 6,3%-ով: Ժամկետային ավանդների աճի դինամիկան հետևյալն է. մեկ ամսում` 1,8%-ով, մեկ տարում` 25,5%-ով, իսկ ընթացիկ տարվա 10 ամսում` 19,2%-ով:
2013 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ բնակչության ավանդների գծով մնացորդը կազմել է 749.2 մլրդ դրամ, հոկտեմբերին ավելանալով 2%-ով, մեկ տարում` 25,4%-ով, իսկ տարեսկզբի համեմատ` 17,3%-ով:
ԿԲ տվյալներով, դրամային ավանդների տոկոսադրույքները հոկտեմբերին նվազել են 0,03 կետով, մեկ տարում ավելանալով 0,21 կետով, իսկ ընթացիկ տարվա 10 ամիսներին` 0,08 կետով, նոյեմբերի 1-ի դրությամբ կազմելով 9,98%. Դոլարի հաշվարկային փոխարժեքը 31.10.13 կազմել է 405,03 դրամ 1 դոլարի դիմաց: