Շաբաթ, 14 Դեկտեմբերի 2013 15:33

ՀՀ ԿԲ կանխատեսում. 2014 թվականին Հայաստանի արտահանման աճը կգերազանցի ներմուծման աճին


ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ 2014 թվականին Հայստանում արտահանման իրական ծավալների աճը կգերազանցի ներմուծման իրական ծավալների աճին: Ինչպես նշվում է ՀՀ ԿԲ 2013 թվականի 4-րդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում, ապրանքների ու ծառայությունների իրական արտահանման աճը 2014 թվականին կկազմի 11.9 %, իսկ ապրանքների ու ծառայությունների ներմուծման աճը`3-5 %:

Ըստ աղբյուրի, համաշխարհային տնտեսության դանդաղ վերականգնման, ներքին տնտեսության ակտիվացման և հարկաբյուջետային քաղաքականության ընդլայնման պայմաններում ընթացիկ հաշվի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ կմնա 2013 թվականի մակարդակին: Ըստ ԿԲ կանխատեսումների, ընթացիկ հաշվի դեֆիցիտը ՀՆԱ-ի նկատմամբ 2013 թվականի վերջին կկազմի 8.7 %, ավելի վաղ կանխատեսված` 11.3%-ի փոխարեն 11.3%: Ընդ որում ապրանքների ու շառայութոյւնների արտահանման իրական աճը կկազմի 7-9 %, իսկ ապրանքների ու ծառայությունների ներմուծման աճը`0-1 %: Միջնաժամկետ հեռանկարում կարող է կատարել նաև ընթացիկ հաշվի բարելավում, մինչև 5-6 %:

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, արտաքին առևտրի շրջանառության ծավալը 2013 թվականի հունվար - հոկտեմբերին կազմել է $ 4.76 մլրդ (1.95 տրլն դրամ) , տարեկան աճը`4,5%: Արտաքին առևտրի շրջանառության կառուցվածքում արտահանման ծավալը կազմել է $ 1,215 մլրդ (498.9 մլրդ դրամ), տարեկան աճը`8.7%, իսկ ներմուծումը` $ 3.54 մլրդ (1.45 տրլն դրամ), տարեկան աճը`3.2%: Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության բացասական սալդոն 2013 թվականի հունվար - հոկտեմբերին կազմել է $ 2,32 մլրդ (953.5 մլրդ դրամ), տարեկան աճը`0.5 %: 2012 թվականի հունվար – դեկտեմբերին արտաքին առևտրի շրջանառությունը կազմել էր $ 5.7 մլրդ (տարեկան աճը`3.9%), որի կառուցվածքում արտահանումը կազմել էր $ 1,4 մլրդ (տարեկան աճը`7%), իսկ ներմուծումը` $ 4.3 մլրդ (տարեկան աճը`2.9 %), ինչի արդյունքում բացասական սալդոն կազմել է $ 2.8 մլրդ (տարեկան աճը`1%):