Երկուշաբթի, 16 Դեկտեմբերի 2013 18:43
Հոկտեմբերին Երևանում բնակարանների առք և վաճառքի գործարքներն աճել են 20.4%, իսկ մարզերում նվազել 2.7%
ԱրմԻնֆո. Հայստանի անմշարժ գույքի շուկայում 2013 թվականին կնքվել է 18241 գործարք, սեպտեմբերի համեմատ աճելով 9,7%, իսկ տարեկան կտրվցածքով` 4.8 %: Ինչպես վկայում են ՀՀ Անշարժ գույքի կադաստրի տվյալները, որոնք տրամադրվել են Արմինֆո գործակալությանը, ըստ աշխարհագրական տեղաբնաշխման, անմշարժ գույքով գործարքների առավելագույն բաժինն արձանագրվել է Երևանում` գործարքների ընդհանուր թվի 36.9%-ը: Մարզերում առաջատարներն են Կոտայքի` 14.1 %, Արմավիրի`9.8 % և Արարատի`8.4 % մարզերը, իսկ ամենացածր ցուցանիշն արձանագրել է Վայոց Ձորի մարզը` 1.6 %:
Անշարժ գույքի գործարքների կառուցվածքում օտարման գործարքները կազմել են 24,7 % կամ 4503 գործարք, հոկտեմբերին աճելով` 11.5%, իսկ տարեկան անկումը կազմել է 1.1%: Օտարման գործարքների ընդհանուր ծավալներում Երևանում կատարված գործարքները կազմել են 44%, ընդ որում, այդ գործարքների մեծ մասը կատարվել է բազմաբնակարան շենքերում`42.2 %.: Օտարման գործարքների ընդհանուր ծավալներում 73.2 % կամ 3296 գործարք են կազմել առք և վաճառքի գործարքները, 26.1 %` նվիրատվություն և 0.7 %` փոխանակման գործարքները:
Երևանում հոկատեմբերին կատարված առք և վաճառքի գործարքների 64.5 % - ը տեղի է ունեցելբազմաբնակարան շենքերում, ամսական աճը` 20.4 %, իսկ տարեկան կտրվածքով` 16,3%:Մարզերում հաշվետու ամսում վաճառվել է 404 բնակարան, ամսվա անկումը` 2,7% , իսկ տարեկան կտրվածքով`4.7 %:
Մասնավոր տների առք և վաճառքի գործարքները հոկտեմբերին կազմել են 425, ամսական անկումը` 5.8%, իսկ տարեկան կտրվածքով` 17%: Դրանցից 98-ը տեղի է ունեցել Երևանում (ամսվա անկումը`19%, իսկ տարվա անկումը`38.4 %), 327 – ը տեղի է ունեցել մարզերում (ամսվա անկումը` 0,9%, իսկ տարվա անկումը`7.4%):
Գործարքների ընդհանուր ծավալներում վարձակալության ագործարքները կազմել են 3.6% կամ 661 գործարք (հոկտեմբերի աճը` 1,2%, տարեկան անկումը`28,1 %), գրավադրումով գործարքները կազմել են 12.5 % կամ 2274 գործարք (ամսվա աճը`12.1 %, տարեկան կտրվածքով` 8,8 %): Գրավադրումով գործարքները հիմնականում իրականացվել են բազմաբնակարան շենքերի բնակարաններով` 52 %, ինչպես նաև մասնավոր տներով`23%, հասարակական նշանակության օբյեկտներով`11.1%, հողատարածքներով`8.8 %: Երևանում անշարժ գույքի գրավադրումով գործարքները կազմել են 1275 գործարք, ամսվա աճը`9.3 %, տարեկան կտրվածքով`11.2%: Առաջնային գրանցման գործարքների բաժինը կազմել է 10,9 % կամ 1.987 գործարք, ամսվա աճը`27,6 %, իսկ տարեկան անկումը`14.9%: Ժառանգության փոխանցումով գործարքները կազմել են 10, 6 %:
Հիփոթեքային գործարքները հոկտեմբերին Հայաստանում սեպտեմբերի համեմատ աճել են 3.7 %, մինչև 167 գործարք: Տարեկան կտրվածքով այս գործարքների քանակը նվազել է 1,8%: ՀԻփոթեքային գործարքների ընդհանուր թվում Երևանի բաժինը կազմել է 122 գործարք, ամսվա աճը` 19.6%, տարեկան աճը` 0.8%: Մարզերում այս գործարքները կրճատվել են 23.7%, իսկ տարեկան կտրվածքով` 4.3%:
Հիշեցնենք, որ Հայաստանի անշարժ գույքի շուկայում 2013 թվականի հունվար – սեպտեմբերին կնքվել է 137657 գործարք, տարեկան կտրվածքով աճելով 12,5 %: Անշարժ գույքով գործարքների կառուցվբածքում օտարման գործարքները կազմել են 25,6 % կամ 35187 գործարք, տարվա աճը`5.4 %: Օտարման գործարքների կառուցվածքում 40.9%-ը կատարվել է Երևանում: Բազմաբնակարան շենքերում կատարված գործարքները կազմել են 38,7 %: Առք և վաճառքի գործարքները կազմել են 74.2 % կամ 26.108 գործարքնվիրատվության գործարքները` 25.3 %, իսկ փոխանակման գործարքները` 0.5 %: Երևանում, տարվա առաջին 9 ամիսների ընթացքում կատարվել առք և վաճառքի 10639 գործարք, որի 60.3 % -ը տեղի է ունեցել բազմաբնակարան շենքերում, տարեկան աճը`6,3%: Մարզերում հաշվետու ժամանակահատվածում վաճառվել է 3285 բնակարան, տարեկան կտրվածքով աճելով`7 %: Մասնավոր տների առք և վաճառքը երկրում 9 ամսում կազմել է 3639 գործարք, տարեկան կտրվածքով աճելով` 5.9 %: Դրանցից 989-ը տեղի է ունեցել Երևանում (տարվա աճը` 0.2 %), իսկ մարզերում` 2650 գործարք (տարեկան աճը`8.2 %):