Երեթշաբթի, 17 Դեկտեմբերի 2013 19:43
Հայաստանում գյուղատնտեսական նշանակության հողերը մեկ տարում էժանացել են 3%, իսկ բնակարանային կառուցապատման ենթակա հողերը թանկացել են 1.3%
ԱրմԻնֆո. Հայաստանում գյուղատնտեսական նշանակության 1 հա հողամասի միջին շուկայական գինը 2013 թվականի հոկտեմբերին կազմել է 1,108 մլն դրամ (առանց Երևանի), տարեկան կտրվածքով նվազելով 3%:
Ինչպես վկայում են ՀՀ Անշարժ գույքի պետական Կադաստրի տվյալները, որոնք տրամադրվել են ԱրմԻնֆո գործակալությանը, գյուղատնտեսական նմշանակության հողերի գների տարեկան անկումը պայմանավորված է եղել 6 քաղաքներում այդ ցուցանիշի նվազումով` Հրազդանում` 15.6 %, մինչև 1.5 մլն.դրամ/1հա, Արմավիրում`15.5 %, մինչև 1,3 մլն դրամ/1հա, Վաղարշապատում`11.5 %, մինչև 2.2 մլն դրամ/1հա, Ալավերդում` 9.9 %, մինչև 567,5 հազար դրամ/1հա, Աբովյանում` 9,2%, մինչև 4.2 մլն դրամ/1 հա, և Եղվարդում` 9 %, մինչև 2.7 մլն դրամ/1հա: Ամենաբարձր աճը գրանցվել է յոթ քաղաքներում` Ծաղկահովիտ - 14.9%, մինչև 292 հազ.դրամ/1հա, Ստեփանավան - 11,7 %, մինչև 338 հազ. դրամ/1հա, Տաշիր - 11.5 %, մինչև 164,3 հազ.դրամ/1հա, Թալին 11,1 %, մինչև 687,5 հազ.դրամ/1հա , Արթիկ 10,3 %, մինչև 430 հազ. դրամ/1հա, Անի - 8.1 %, մինչև 400 հազ.դրամ /1հա, Սիսիան - 7,7 %, մինչև 560 հազ.դրամ/1հա:
Ըստ աղբյուրի, գյուղատնտեսական նշանակության հողերի ամենաբարձր գները գրանցվել են Աբովյան, Աշտարակ և Մասիս քաղաքներում - 3-4.2 մլն դրամ/1հա, իսկ ամենացածր գները` Աշոցքում (Շիրակի մարզ) - 130 հազ.դրամ/1հա և Տաշիրում - 164,3 հազ.դրամ/1հա:
Ըստ պետական կադաստրի տվյալների, բնակարանային շինարարության ենթակա հաղորի գները նուն ժամանակահատվածում ցուցադրել են 1.3% աճ, միջին հաշվով կազմելով 600,5 հազ.դրամ/1հա: Այդ աճը հիմնականում ապահովվել է հիմնականում 4 քաղաքների ցուցանիշների հաշվին` Գուգարք - 11.2 %, մինչև 1,259 մլն դրամ/1հա, Վայք- 10,3 %, մինչև 225 հազ.դրամ/1հա, Անի - 10,1 %, մինչև 176.2 հազ.դրամ/1հա, Բերդ - 8,1%, մինչև 120 հազ.դրամ/1հա:
Բնակարանային շինարարության ենթակա հողերի ամենաբարձր գները գրանցվել են Եղվարդում - 2.8 մլն դրամ/1հա և Աշտարակում - 2.6 մլն դրամ: Այնուհետև հաջորդում են Մասիսը, Արմավիրը, Գուգարքը, Հրազդանը, Վաղարշապատը, որտեղ բնակարանային շինարարության ենթակա 1 հա հողատարածքի միջին շուկայական գինը տատանվում է 1.2-1.5 մլն դրամ/1հա սահմաններում: Ամենացածր գները 1 հա հողի դիմաց գրանցվել են Աշոցքում - 64 հազ.դրամ/ 1 հա, Ամասիայում - 71 հազ.դրամ / 1 հա, Տաշիրում - 90 հազ.դրամ / 1 հա և Ծաղկահովիտում - 92 հազ.դրամ / 1 հա: