Հինգշաբթի, 19 Դեկտեմբերի 2013 16:46
ՎՏԲ-Հայաստան Բանկում կոմունալ վարձավճարների գանձման ծառայությունը պարբերական վճարման հանձնարարականի միջոցով դարձել է առավել հարմարավետ
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկում պարբերական վճարման հաձնարարական պայմանագրերի միջոցով կոմունալ վճարումների գանձման ծառայությունը դարձել է առավել հարմարավետ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են բանկի մամլո ծառայությունում, այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները, կոմունալ վճարումների գանձման նպատակով ձևակերպելով պարբերական վճարման հաձնարարական պայմանագիր, յուրաքանչյուր ամիս նախքան կոմունալ վճարումների գանձումը իրենց հաշվի վրա եղած գումարից հնարավորություն կունենան SMS–հաղորդագրության միջոցով տեղեկանալու յուրաքանչյուր կոմունալ ծառայության դիմաց իրենց պարտքի մասին:
Ընդ որում, այն դեպքում, եթե հաճախորդը կատարում է մեկից ավել վճարում մեկ տեսակի կոմունալի համար (օրինակ` միաժամանակ վճարում է էլեկտրաէներգիայի պարտքը սեփական բնակարանի և ծնողների բնակարանի համար), որոնց տարանջատումը և հաշվառումը նախկինում առաջացնում էր որոշակի բարդություններ, այժմ կարող է ձևավորել կոմունալի վճարման խմբեր, տալ վերջիններիս անվանումներ և ըստ խմբերի առանձնացված եղանակով մինչև հաշվից գումարի գանձումը ստանալ կոմունալ պարտքի վերաբերյալ տեղեկատվություն SMS-հաղորդագրության միջոցով` այդպիսով իսկ վերահսկելով վճարումները:
SMS-հաղորդագրություններն ուղարկվում են հաճախորդի կողմից նախապես նշված լեզվով, հաղորդագրությունում նշվում է ձևավորված կոմունալ վճարման խմբի անվանումը : Կոմունալ պարտքի վերաբերյալ SMS-հաղորդագրություններն ուղարկվում են յուրաքանչյուր ամսվա 12-ին, իսկ պարտքի գումարը հաճախորդի հաշվից գանձվում է պարբերական վճարման հաձնարարական պայմանագրում հաճախորդի կողմից նշված օրը: Ըստ կոմունալ վճարման տեսակի հնարավոր է հաստատել սահմանաչափեր հաշվից գանձվող գումարների համար:
ՙՍպասարկման հեռակառավարվող տեխնոլոգիաների զարգացման գործում ունեցած ներդրումը թույլ է տալիս ուղղել հաճախորդների հոսքը վճարումեր ընդունող հաստատություններից դեպի հաճախորդների համար առավել հարմարավետ անհատական սպասարկման սարքեր` հեռախոսներ, ինտերնետ, բակոմատներ ու տերմինալներ: Պարբերական վճարման հանձնարարականի միջոցով կոմունալ վարձավճարների գանձման կատարելագործված ծառայությունը թույլ է տալիս մեր հաճախորդներին տնտեսել կոմունալ վճարումների վրա ծախսվող ժամանակը, նախօրոք տեղեկանալ պարտքի չափի մասին և ամբողջությամբ վերահսկել վճարումները՚,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի լխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. ուսև:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: ՙՎՏԲ Բանկ՚ ԲԲԸ հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: