Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2013 15:38
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ակցիա ապառիկ վարկավորման շրջանակներում
ԱրմԻնֆո. ՎՏԲ–Հայաստան Բանկը հայտարարում է ակցիա իր բոլոր հաճախորդների համար, ովքեր 2013թ. դեկտեմբերի 23-ից մինչև 2014թ. մարտի 31-ը ներառյալ ապառիկ վարկավորման միջոցով ձեռք կբերեն ապրանքատեսակներ Բանկի հետ համագործակցող բոլոր գործընկեր-կազմակերպություններից:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
ակցիայի մասնակից կդառնան ապառիկ վարկավորման շրջանակներում 200,000 ՀՀ դրամ և ավել գումարի չափով ապառիկ գնում իրականացրած (վարկ ձևակերպած) բոլոր հաճախորդները: Նրանք կստանան 2014թ. ապրիլ ամսին տեղի ունեցող խաղարկությանը մասնակցելու և 10 դրամական մրցանակ 300,000 ՀՀ դրամի չափով ստանալու հնարավորություն: Վարկը ստանալու համար կարող են դիմել 21 տարեկանը լրացած ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք:
Վարկը ձևակերպվում է հենց խանութում առանց բանկ այցելության: Դրա համար պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ` անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ): Հաճախորդներին տրվում է նաև դժբախտ դեպքերից անձնական ապահովագրության իրականացման հնարավորություն:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանշի, ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկային ներդրումները 2013 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 212.6 մլրդ.դրամ, տարեկան աճը` 40.6%, իսկ միայն 9 ամիսներին` 24.3%: Այս ցուցանիշով բանկը հանդիսանում է շուկայի առաջատարը: Ֆիզիկական անձանց տրամադրված վարկերը կազմել են 80.6 մլրդ.դրամ (2 տեղ), տարեկան աճը` 32.3%, իսկ միայն 9 ամիսներին` 22.8%: Սպառողական վարկավորման պորտվելով բանկը շուկայի առաջատարն է, ապահովելով 63.9 մլրդ.դրամ ծավալ, 9 ամսում արձանագրելով 24.8% աճ: Սպառողական վարկերի մասնաբաժինը ընդհանուր վարկային պորտֆելում կազմել է 30%:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը; Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: