Չորեքշաբթի, 25 Դեկտեմբերի 2013 19:13
Հայաստանի բանկերի կողմից ներգրավված ավանդների դրամային բաղադրիչն արդեն 3 ամիս է, ինչ շարունակում է աճել
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկեր իկողմից ներգրաված ավանդների ծավալը 2013 թվականի դեկտեմբերի 1 - ին, 1.468 տրլն. դրամ, նոյեմբերին աճելով 0.7 %, տարեկան կտրվածքով`22,2 %:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, բանկային ավանդների կառուցվածքում դրամային ավանդների մասնաբաժինը նոյեմբերին կազմել է 446.7 մլրդ դրամ կամ 30,4%, իսկ ամսական աճը` 3.8%, իսկ տարեկան աճը` 24 %: Միևնույն ժամանակ, արտարժութային ավանդների ծավալը կազմել է 69.6 % կամ 1.021 տրլն.դրամ, ամսվա անկումը կազմել է 0.5%, տարեկան կտրվածքով աճելով 21,4 %: Հարկ է նշել, որ դրամային ավանդների տսակարար կշիռը ավանդների ընդհանուր ծավալում երեք ամիս անընդմեջ շարունակում է աճել: Այսպես, 2013 թվականի սեպտեմբերին դրամային և արտարժութային ավանդների հարեբերակցությունը կազմում էր համապատասխանաբար` 29.5 % և 70.5 %:
Ըստ աղբյուրի, Բանկերի ավանդների ընդհանուր կառուցվածքումռեզիդենտներից ներգրավված ավանդների մասնաբաժինը կազմել է 24.6 % կամ 360,6 մլրդ դրամ: Այս ցուցանիշն ամսվա կտրվածքով նվազել է 0,9%, իսկ տարեկան կտրվածքով աճել է 28.5 %: Ռեզիդենտների ավանդների մասնաբաժինը կազմել է 75.4 % կամ 1.107 տրլն.դրամ, նոյեմբերին աճելով 1,3 %, տարեկան կտրվածքով`20,3 %:
Ռեզիդենտների ավանդների կառուցվածքում ցպահանջ ավանդները կազմել են 30% կամ 332.5 մլրդ դրամ, իսկ ժամկետային ավանդները`70% կամ 774.7 մլրդ դրամ: Ցպահանջ ավանդներն ամսվա կտրվածքով աճել են 1.5%, տարվա աճը`13.4%: Ժամկետային ավանդների աճի դինամիկան հետևյալն է`մեկ ամսում` 1,2 %, մեկ տարում`23,5%:  ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ 29.11.13թ.դրությամբ կազմել է 403,91 դրամ / 1$: