Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2013 16:02
Հայաստանի դրամական բազան 2013 թվականի նոյեմբերին աճել է 4%, իսկ տարեկան աճը կազմել էթ 20%
ԱրմԻնֆո. Հայաստանում դրամական բազան 2013 թվականի նոյեմբերին աճել է 4%, դեկտեմբերի 1 – ին կազմելով 746.4 մլրդ դրամ: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալների, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, տարեկան կտրվածքով այս ցուցանիծն ավելացել է 20%:
Ըստ աղբյուրի, դրամական բազայի կառուցվածքում կանխիկ դրամական միջոցները նույն օրվա դրությամբ կազմել են 406 մլրդ դրամ (դրամական բազայի 54.4 % - ը) ամսվա կտրվածքով նվազելով 0.7 %, իսկ տարեկան կտրվածքովէ 0.1 %:
Դրամական բազային ընդհանուր ծավալում պարտադիր դրամային պահուստների մասնաբաժինը կազմել է 24.4 % կամ 182,5 մլրդ դրամ, աճը նոյեմբերին` 2%, տարեկան աճը` 12%: Պարտադիր արժութային պահուստները կազմել են դրամական ընդհանուր բազայի 20,7 %-ը կամ 129 մլրդ դրամ: Այս ցուցանիշն ամսվա կտրվածքով աճել է 20%, իսկ տարեկան աճը կազմել է ավելի քան 3 անգամ:
Արտաքին պահուստները դեկտեմբերի 1-ին կազմել են 525.8 մլրդ դրամ, նոյեմբերին ավելանալով 6,6%, իսկ տարեկան կտրվածքով` 39.3 %:
Ներքին ակտիվները նոյեմբերին կրճատվել են 2,4%, տարեկան անկումը` 10%, մինչև 220.6 մլրդ դրամ: Ներքին ակտիվների կառուցվածքում կառավարության հանդեպ պահանջները կազմել են մինուս 185.3 մլրդ դրամ, նոյեմբերին արձանագրելով մինուսի 2.7% կրճատում, իսկ տարեկան կտրվծաքով մինուսի 81.4% խորացում: Պահանջները բանկերի հանդեպ նոյեմբերի վերջին կազմել են 155,5 մլրդ դրամ, ամսվա կտրվածքով կրճատվելով 8.7%, տարեկան աճը`4.2%: Բանկերի հանդեպ պահանջների կառուցվածքում ռեպո-գործարքներն ամսվա կտրվածքով նվազել են 9 %, մինչև 67.1 մլրդ դրամ, տարեկան աճը` 25 %: ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ 29.11.13 դրությամբ կազմել է 403,91 դրամ / $ 1: