Երկուշաբթի, 13 Հունվարի 2014 15:35
Հիփոթեքի ծավալը Հայաստանում մեկ տարում աճել է 13%, մինչև 160.9 մլրդ.դրամ
ԱրմԻնֆո. Հայաստանում 2013 թվականի դեկտեմբերի 1 – ի դրությամբ ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրվել է 160,9 մլրդ դրամի հիփոթեքային վարկեր: Հիպոթեկային վարկավորումը երկրում տարեկան կտրվածքովաճել է 13%, իսկ միայն նոյեմբերին` 1%: Ըստ ՀՀ ԿԲ տվյալների, բանկերի և վարկային կազմակերպույթունների համախառն վարկային պորտֆելում հիփոթեքի բաժինը դեկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 8.4 %:
Աղբյուրի համաձայն, Հայաստանի ֆինանսական կազմակերպությունների հիփոթեքային պորտֆելի տարեկան աճը հիմնականում պայմանավորված է եղել բանկային հիփոթեքի ծավալների աճով, որի մասնաբաժինը հիփոթեքային վարկերի ընդհանուր պորտֆելում կազմել է 88 % կամ 141 մլրդ դրամ (տարեկան աճը` 12.2 %, իսկ նոյեմբերին`1 %): Վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված հիփոթեքային վարկերի մասնաբա-ինը կազմել է 12% կամ 19.8 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով աճելով 16,4 %, իսկ միայն նոյեմբերին` 0.6%:
Բանկային հիփոթեքային վարկերի կառուցվածքում անշարժ գույք ձեռք բերելու նպատակով տրամադրված վարկերի մասնաբաժինը տարեկան կտրվածքով աճել է 15%, իսկ միայն նոյեմբերին` 1.2%, մինչև 110.2 մլրդ.դրամ: Վերանորոգման նպատակով վարկերի ծավալը կազմել է 22.8 մլրդ դրամ, տարեկան անկումը` 0.9 %, իսկ հաշվետու ամսվա աճը` 0.4 %:
Վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված հիփոթեքային վարկերի կառուցվածքում դեկտեմբերի 1-ի դրությամբ անշարժ գույք ձեռք բերելու նպատակով տրամադրված վարկերը կազմել են 9.9 մլրդ դրամ, տարեկան աճը է` 7,5 %, իսկ միայն նոյեմբերին` 0.2 %: Վերանորոգման վարկերը մեկ տարում ավելացել են 25,3%, իսկ միայն նոյեմբերին`0.7 %, մինչև 9.6 մլրդ դրամ: ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ 29.11.13 դրությամբ կազմել է 403,91 դրամ / $ 1: