Չորեքշաբթի, 15 Հունվարի 2014 17:08
HSBC-ին կանխատեսում է, որ 2014 թվականին համաշխարհային տնտեսության աճը կկազմի 2.6 տոկոս
ԱրմԻնֆո. HSBC-ի կանխատեսումներով այս տարի համաշխարհային տնտեսության աճը կկազմի 2.6%՝ փոքր-ինչ ավել քան 2013-ի 2%-ը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
զարգացած երկրներում աճը կարող է կազմել 1.8%, իսկ զարգացող երկրներում՝ 4.9%:
Ըստ HSBC փորձագետների, գնաճի դեմ պայքարին ուղղված միջոցառումները որոշ զարգացած երկրներում դեֆլյացիայի նախապայմաններ են ստեղծել. կենտրոնական բանկերի մասնագետներին կանգնեցնելով դժվարին ընտրության առջև՝ խստացնել դրամավարկային քաղաքականությունը ելնելով տնտեսության դրական ցուցանիշների տենդենցից, թե մեղմացնել այն ՝ դեֆլյացիան կանխելու համար:
HSBC մասնագետները գտնում են, որ գնաճի շարունակական ցածր մակարդակի, պետությունների պարտքերով գերծանրաբեռնվածության և ԱՄՆ-ի բարելավվող ֆինանսական դիրքի պայմաններում տասը տարեկան պետական պարտատոմսերի եկամտաբերությունը կնվազի մինչև 2.1%: Սրանք են այն նախադրյալները, որոնցով պայմանավորված կլինեն այս տարվա մեր հիմնական գործողությունները: HSBC կանխատեսում է կապիտալի գործիքների 6% աճ, իսկ սպասվող եկամտաբերությունը, ներառյալ շահաբաժինները, կունենա բարձր միանիշ ցուցանիշ: Եկամտաբերության աճը պայմանավորված կլինի հիմնականում շահույթների աճով և ոչ թե ակտիվ ընդլայնումներով: « HSBC ներդրումային ակտիվությունը Եվրոպայում կգերակայի, ԱՄՆ-ում և Ճապոնիայում` ոչ, իսկ զարգացող երկրներում կլինի տարբերակված մոտեցում»,-նշում է աղբյուրը:
Ըստ HSBC մասնագետների, արտարժույթի շուկայում, կարծում ենք, որ դոլարի մրցավազքը կշարունակվի և կընդլանվի, քանի որ Դաշնային Պահուստային համակարգը շարունակում է իրականացնել իր ելքի ռազմավարությունը, իսկ Եվրոգոտու և Միացյալ Թագավորության խոցելի տնտեսությունները նպաստում են եվրոյի և ֆունտի թուլացմանը:
HSBC մասնագետները նշում են նաև, որ հետազոտությունը ունի բացառապես տեղեկատվական բնույթ և չպետք է ընկալվի որպես առաջարկ կամ միջնորդություն նշված արժեթղթերը կամ այլ ներդրումային գործիքները գնելու համար, կամ որևէ առևտրային ռազմավարություն մշակելիս: Փաստաթղթում տեղ գտած խորհրդատվությունը ընդհանրական է և չպետք է դիտարկվի որպես անհատական խորհուրդ, քանի որ այնտեղ հաշվի չեն առնվել որևէ կոնկրետ ներդրողի նպատակ, ֆինանսական վիճակ կամ կարիքներ: