Ուրբաթ, 31 Հունվարի 2014 18:10
Ամերիաբանկը մտադիր է 2014 թ. $40 մլն ներգրավել միջազգային կազմակերպություններից
ԱրմԻնֆո. Ամերիաբանկը մտադիր է 2014 թ. $40 մլն գումարի վարկ ներգրավել միջազգային կազմակերպություններից, հունվարի 31-ին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Ամերիաբանկի Տնօրինության նախագահ - լխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:
Նա նշել է, որ 2013 թ. բանկը խորացրել է միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցությունը` $42 մլն ընդհանուր գումարի վարկային պայմանագրեր կնքելով վերջիններիս հետ, մասնավորապես`
EBRD –ի հետ $12 մլն-ի, ֆրանսիական Proparco զարգացման ֆինանսական գործակալության հետ` $15 մլն-ի, Ավստրիական Զարգացման բանկի հետ (OeEB)
$15 մլն-ի: ՙՀիշյալ ծրագրերը հիմնականում ուղղված են փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը, էներգախնայողական նախագծերի և վերականգնվող էներգետիկայի նախագծերի ֆինանսավորմանը՚,-պարզաբանել է Ա. Հանեսյանը` ավելացնելով, որ Ամերիաբանկի միջազգային վարկերի պորտֆելն ընդհանուր առմամբ 2013 թ. վերջին կազմել է $273 մլն:
Նշենք, որ ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը տրամադրում է ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ` բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով: 2011 թվականի նոյեմբերից որպես Ամերիաբանկի մաժորիտար բաժնետեր հանդես է գալիս ՙԱմերիա գրուպ CY Ltdե` կապիտալում 99,99% բաժնեմասով: