Երկուշաբթի, 3 Փետրվարի 2014 18:59
Հյաստանի դրամական բազան 2013 թվականին աճել է 30%, իսկ դրա արտարժութային բաղադրիչը` մոտ 3 անգամ
ԱրմԻնֆո. Հայաստանում դրամական բազան 2013 թվականին կազմել են 888 մլրդ դրամ, մեկ տարում աճելով 30%, իսկ միայն չորրորդ եռամսյակում` 23 %: Ըստ Կենտրոնական բանկի նախնական տվյալների, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, պարտադիր արտարժութային պահուստները կազմել են դրամական ընդհանուր բազայի 27 % - ը կամ 238,8 մլրդ դրամ, տարեկան աճը`մոտ3 անգամ, իսկ չորրորդ եռամսյակում` մոտ 2 անգամ: Դրամային պարտադիր պահուստներն ընդհանուր դրամական բազայի կառուցվածքում կազմել են 22.4 % կամ 199 մլրդ դրամ, տարեկան աճը` մոտ 28.8%, իսկ չորրորդ եռամսյակում`9.4%:
Ըստ աղբյուրի, դրամական ընդհանուր բազային կառուցվածքում Կենտրոնական բանկից դուրս կանխիկ միջոցները կազմել են 446.8 մլրդ դրամ (դրամական բազայի 50.3 % - ը), մեկ տարում ավելանալով 1,5%, իսկ չորրորդ եռամսյակում`9.5%:
Դրամական բազայի կառուցվածքում զուտ միջազգային պահուստները (առանց սեփականաշնորհման միջոցների) դեկտեմբերի 31 - ին կազմել են 628.4 մլրդ դրամ, աճելով մեկ տարում 50.2%, իսկ չորրորդ եռամսյակում նվազելով 7,4%: Միևնույն ժամանակ, զուտ ներքին ակտիվները տարվա կտրվածքով նվազել են 2.2%, իսկ աճը չորրորդ եռամսյակում կազմել է մոտ 6 անգամ, մինչև 259,6 մլրդ դրամ:
Զուտ ներքին ակտիվներում կառավարման հանդեպ պահանջներն ամրագրվել են բացասական` 176 մլրդ դրամ մակարդակում, խորացնելով մինուսը տարեկան կտրվածքով գրեթե 2 անգամ, իսկ չորրորդ եռամսյակում` ավելի քան 2 անգամ: Պահանջները բանկերի նկատմամբ 2013 թվականի ավարտին կազմել են 174 մլրդ դրամ, մեկ տարում աճելով 13.8%, իսկ չորրորդ եռամսյակում կրճատվել` 13,5%: Բանկերի հանդեպ պահանջների կառուցվածքում ռեպո-գործարքների ծավալը կազմել է 102.7 մլրդ դրամ, մեկ տարում ավելանալով 43.4 %, իսկ չորրորդ եռամսյակում նվազելով 2%: (ԱՄՆ դոլարի հաշվարկային փոխարժեքը 31.12.13թ. դրությամբ կազմել է 405,12 դրամ / դոլար):