Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2014 14:52
Փորձագետ. Հայաստանի բնակելի անշարժ գույքի շուկան շարունակում է մնալ անշարժ
ԱրմԻնֆո. Հայաստանի բնակելի անշարժ գույքի շուկան շարունակում է մնալ անշարժ: ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նման կարծիք է արտահայտել Երևանի անշարժ գույքի բորսայի ղեկավար, տնտեսագետ Արտյոմ Պրիբիլսկին: Նա ճշգրտել է, որ առաջիկա տարում շուկայում կպահպանվի առաջարկի և պաաջարկի միջև գոյություն ունեցող ներկայիս բալանսը:
Նշենք, որ, ըստ պետկադաստրի տվյելների, 2013 թվականի Հայաստանում բնակելի անշարժ գույքի գներն աճել են 4.2%: Սակայն, տնտեսագետն առաջարկում է այդ պաշտոնական տվյալները դիտելիս հաշվի առնել նաև փոխարժեքի տատանումները, որոնք այդ աճի տեմպերը նվազեցնում են մինչև 1.9%-ի, ինչը կարելի է համարել վիճակագրական վրիպում:
Անդրադառնալով բնակելի անշարժ գույքի շուկայի էական տեղաշրժերի բացակայության պատճառներին, Ա.Պրիբիլսկին թվարկել է արդյունաբերության լճացումը, ագրարային հատվածի տեխնոլոգիական և տեխնիկական հետամնացությունը, ինչպես նաև միգրացիոն հոսքերի ուժգնացումը: «Քաղաքացիների մոտ ապատիայի տրամադրութոյւններ են առաջանում: Ֆիզիկապես ապրելով Հայաստանում, մարդիկ իրենց պատկերացնում են երկրի սահմաներից դուրս, այսինքն, իրենք իրենց դուրս են մղում այստեղից, ինչը, բնական է, ուժգնացնում է միգրացիոն տրամադրությունները և ճնշում անշարժ գույքի շուկայի ակտիվության վրա»,-ընդգծել է փորձագետը: Նա նշել է, որ այս բոլոր գործոները մշտապես տեղի ունեցող թանկացումների ֆոնի վրա, աշարժ գույքի շուկայոմ ձևավորում են հետաձգված պահանջարկ, որի իրացումը հնարավոր է կլինի միայն արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրությոնների աճի, ինչպես նաև հիփոթեքի տոկոսադրույքների իջեցման պայմաններում:
Նա ընդգծել է, որ անշարժ գույքի շուկան ինչ-որ չափով տառապում է նաև ռիելտորների նկատմամբ կատարվող հարկային ճնմշումներից, քանի որ ռիելտորական բիզնեսը հզոր միջնորդություն է վաճառողի ու գնորդի միջև, հատկապես սփյուռքի ներկայացուցիչների, ովքեր դեռևս պատրաստ են անշարժ գույք գնել պատմական Հայրենիքում:
Հիշեցնենք, որ 2013 թվականի հունվարի 1-ից ռիելտորների հարկային բեռը Հայաստանում ավելացավ ավելի քան 2 անգամ:
Նշենք, որ ըստ պետկադաստրի տվյալների, 2013 թվականին անշարժ գույքով կատարված գործարքների քառորդ մասը եղել են օտարման գործարքներ, տարեկան կտրվածքով արձանագրելով 3.6% աճ, որոնց մեջ ավելի քան 70%-ը եղել են առք և վաճառքի գործարքներ: