Շաբաթ, 8 Փետրվարի 2014 16:00
Փետրվարի 3-7-ը Հայաստանում բորսայական արտարժութային գործարքների ծավալն աճել է 5 անգամ, իսկ արտարժույթի միջբանկային շուկայում`59.4%
ԱրմԻնֆո. Փետրվարի 3-7-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 46.6 մլրդ դրամ (շաբաթվա աճը կազմել է 7.3%), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 53.1 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա անկումը` 49.5%): Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, փոտրվարի 3-7-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 60.9 մլն.ԱՄՆ դոլար (շաբաթվա անկումը`40.1%), 408.98 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 74.2 ԱՄՆ դոլար (շաբաթվա անկումը`43.8%), 410.25 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5.5 մլն.EUR, 551.89 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով (շաբաթվա աճը`14.5%), և վաճառվել է 8.6 մլն.EUR, 555.74 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով (շաբաթվա անկումը`59.3%): Ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 469.4 մլն ռուբլի, 11.58 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով (շաբաթվա անկումը` 24.6%) և վաճառվել է 114.2 մլն.ռուբլի, 11.78 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով (շաբաթվա աճը`19.8%):
Արտարժույթի միջբանկային շուկայում փոտրվարի 3-7-ն իրականացված արտարժույթի առք և վաճառքի ծավալը կազմել է 2.1 մլն.դոլար, 410.02 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նույն ժամանակահատվածում արտարժութային գործարքների ծավալը կազմել է 20.4 մլն. դոլար (շաբաթվա աճը`5 անգամ), 410.68 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ընդ որում, գործարքների առավելագույն ծավալն արձանագրվել է փետրվարի 4-ին` 10.4 մլն. դոլար, իսկ փետրվարի 5-ին գործարքներ չեն եղել:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, Հայաստանի բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը 2013 թվականի հոկտեմբերի 1-ին կազմել է 1.696 տրլն.դրամ, սեպտեմբերին աճելով 1.2%, տարեկան կտրվածքով` 11.5%, իսկ այս տարվա հունվար-սեպտեմբերին` 6.6%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, բանկերի վարկային ներդրումներն այդ ժամանակահատվածում կազմել են 1.579 տրլն.դրամ: Բանկային վարկերի կառուցվածքում երկարաձգված վարկերը կազմել են 5.3% կամ 90.2 մլրդ.դրամ, սեպտեմբերին աճելով 11%, տարեկան կտրվածքով` 3 անգամ, իսկ տարվա առաջին 9 ամիսներին` 2 անգամ: Ժամկետանց վարկերը սեպտեմբերի վերջին կազմել են 1.5% կամ 25.4 մլրդ.դրամ, սեպտեմբերին աճելով 10%, տարեկան կտրվածքով` ավելի քան 2 անգամ, իսկ 9 ամսում` 3 անգամ: