Երկուշաբթի, 24 Փետրվարի 2014 20:33
Արտարժույթի նկատմամբ ՀՀ դրամի իրական արդյունավետ փոխարժեքը չորրորդ եռամսյակում աճել է 1.4%
ԱրմԻնֆո. ՀՀ դրամի իրական արդյունավետ փոխարժեքը արտարժույթի նկատմամբ 2014 թվականի IV եռամսյակում աճել է 1.4%, 2013 թվականի դեկտմբերի 1-ին կազմելով 128.7: Ինչպես նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի ամենամսյա տեղեկատուի մեջ, տարեկան կտրվածքով այս ցուցանիշը կրճատվել են 5%: Հիշեցնենք, որ 2013 թվականին ՀՀ դրամի արժեզրկու է արձանագրվել փետրվարից մայիս ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև սեպտեմբերին և հոկտեմբերին, իսկ մյուս մյուս ամիսներին արձանագրվել էր ռեվալվացիա:
Միևնույն ժամանակ, ՀՀ դրամի անվանական արդյունավետ փոխարժեքն արտարժութի նկատմամբ IV եռամսյակում աճել է 0.3 %, դեկտեմբերին կազմելով $ 218.6: Տարեկան կտրվածքով այս ցուցանիը կազմել է 6.2 %: Նշենք, որ 2013 թվականին անվանական արդյունավետ փոխարժեքը ցուցադրել է երկարատև անկում` հունվարից մինչև ապրիլը ներառյալ, ինչպես նաև սեպտեմբերին և հոկտեմբերին: