Հինգշաբթի, 13 Մարտի 2014 19:07
Հայաստանի ապահովագրողների ապահովագրական հատուցումները վերջին 2 տարիներին ավելացել են 2.4 անգամ, մինչև 19.7 մլրդ.դրամ
ԱրմԻնֆո. Հայաստանի 7 ապահովագրական ընկերությունների միագումար ապահովագրական հատուցումները վերջին երկու տարիներին (2011-2013 թթ.) աճել են 2.4 անգամ, մինչև 19.7 մլրդ դրամ: Դրա հետ մեկտեղ, ապահովագրական հատուցումներն տարեկան կտրվածքով աճել են ընդամենը 60 %: Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, միայն 2013 թվականին ապահովագրական հատուցումներն աճել են 36%: Մինչև երկրում ԱՊՊԱ ներդրումը ապահովագրական հատուցումների միագումար ծավալն ամեն տարի միջին հաշվով կազմել է 2 մլրդ դրամ:
Ըստ «Արմինֆո»-ի Ռենկինգի, ապահովագրական հատուցումների ծավալով առաջատարն է Ռոսգոսստրախ Արմենիան` 6.3 մլրդ դրամ (պրեմիաների գծով 1 տեղ), տարեկան կտրհածքով աճելով 48,6%, իսկ ամենացածրը արդյունքը` 541.5 մլն դրամ, արձանագրել է Գարանտ Ինշուրանսը (պրեմիաներով` նախավերջին տեղ):
Ապահովագրական հատուցումների հատվածում ամենամեծ ծավալներն ընկել են ԱՊՊԱ-ին` 52 % կամ 10.3 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով աճելով 13,7 %: Բժշկական ապահովագրության մասնաբաժինը 2013 թվականին կազմել է հատուցումների ընդհանուր ծավալի մոտ 38 %-ը կամ 7,5 մլրդ.դրամ, տարեկան աճը` ավելի քան 2 անգամ: Ավտո-կասկո հատվածում ապահովագրական հատուցումների ծավալը կազմել է 1.4 մլրդ.դրամ կամ հատուցումների ընդհանուր ծավալի 7.3 % ը: Այսպիսով, ապահովագրական երեք դասերով (որոնցից 2 – ը` պարտադիր) հատուցումների ծավալը կազմել է ընդհանուր ապահովագրական հատուցումների 97 %-ը: Մնացած 500 մլն դրամն ապահովագրական ընկերությունները հատուցել են մնացած 9 ապահովագրական դասերով: Եվս 7 դասերով ապահովագրական ընկերությունների կողմից 2013 թվականի հատուցումներ չեն իրականացվել:
2013 թվականի արդյունքներով Հայաստանի ապահովագրական ընկերություններն արձանագրել են մոտ 200.037 ապահովագրական պատահար, որի մեծ մասը` 140.656 պատահարը` բժշկական ապահովագրության հատվածում (անձնական ապահովագրություն): ԱՊՊԱ գծով ապահովագրական պատահարները կազմել են ընդամենը 55.105 պատահար: ԿԱՍԿՈգծով` 3375 պատահար:
Նշենք, որ ներկայումս Հայստանի ապահովագրական շուկայում գործում է պարտադիր ապահովագրության 2 տեսակ` ԱՊՊԱ և բյուջետային աշխատողների բժշկական ապահովագրություն: