Հինգշաբթի, 27 Մարտի 2014 17:44
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2013 թվականին աճել են 25%
ԱրմԻնֆո. Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2013 թվականին աճել են 25%, 2014 թվականի հունվարի 1-ին կազմելով $ 2.252 մլրդ: Այս մասին են վկայում ՀՀ Կենտրոնական բանկի տվյալները, որոնք տրամադրվել են ԱրմԻնֆո գհործակալությանը:
Աղբյուրի համաձայն, միջազգային պահուստների կառուցվածքում զուտ արտաքին ակտիվները (արտարժույթի գերակշռումով), տարեկան կտրվածքով աճել են 50.5%, կազմելով $ 1,607 մլրդ: Միևնույն ժամանակ, SDR չափերը ԱՄՀ կառուցվածքում նվազել է գրեթե 17 անգամ, մինչև $ 2 մլն (1.2 մլն SDR):
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկիտվյալների, 2008-2013 թվականներին Հայաստանի համախառն արտաքին ակտիվներն աճել են 60.1 %: Մասնավորապես, 2008 թվականին անկումը կազմել է 15.2 %, որից հետո, 2009 թվականին գրանցվել է 42.4% աճ, իսկ 2010 թվականին`կրկին անկում`10%, բայց 2011 թվականին` 3.6% աճ, իսկ 2012 թվականին` կրկին անկում` 7 %: 2013 թվականին աճը կազմել է 25%:
Նշենք, որ բանկային ոսկու մասնաբաժինը Հայաստանի համախառն միջազգային պահուստներում զրոյացվել է դեռևս 2003 թվականի դեկտեմբերին: