Երկուշաբթի, 31 Մարտի 2014 16:45
Հայաստանի և Չինաստանի կենտրոնական բանկերի միջև ստոորագրվել է համագործակցության մասին համաձայնագիր
ԱրմԻնֆո. Մարտի 27-ին ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը Պեկինում հանդիպում ունեցավ Չինաստանի Ժողովրդական բանկի նախագահ Չոու Սյաոչուանի հետ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, քննարկվեցին երկու երկրների միջև բանկային ոլորտում համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Աղբյուրի համաձայն, Չինաստան կատարած այցի շրջանակներում ՉԺԲ կենտրոնական մասնաշենքում տեղի ունեցավ ՀՀ Կենտրոնական բանկի և Չինաստանի Ժողովրդական բանկի միջև համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման արարողությունը: Պաշտոնական հանդիպմանը և ստորագրման արարողությանը ներկա էր ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, արտաքին առևտրի շրջանառությունը Հայաստանի և Չինաստանի միջև 2014 թվականի հունվար – փետրվարին կազմել է 72.6 մլն.դոլար, տարեկան աճը` 24.3%, մասնավորապես, արտահանման ծավալը կազմել է 15,5 մլն.դոլար, տարեկան աճը` 4,2 անգամ, իսկ ներմուծումը կազմել է 57.1 մլն.դոլար, տարեկան աճը` 4 3%: