Երեքշաբթի, 1 Ապրիլի 2014 20:56
Հայաստանի բանկերում փետրվարին ավանդները նվազել են 0.1%
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալը 2014 թվակնի փետրվարին նվազել է 0.1%, կազմելով 1.552 տրլն.դրամ: Տարեկան կտրվածքով բանկային ավանդների ծավալն աճել է 22.4 %:
Ըստ ՀՀ Կենտրանականբանկիտվյալների, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից, բանկային ավանդների կառուցվածքում դրամային ավանդները փետրվարի վերջին կազմել են 472.4 մլրդ դրամ կամ 30.4 %, փետրվարի անկումը՝ 0,5%, իսկ տարվա աճը՝ 22 8%: Իսկ արտարժութային ավանդների ծավալը կազմել է 69.6 % կամ 1,079 տրլն. դրամ, ամսվա աճը՝0.1 %, իսկ տարվա աճը՝ 22,3 %:
Աղբյուրի համաձայն, ավանդների ընդհանուր կառուցվածքում ոչ ռեզիդենտների ավանդները կազմել են 25.1 % կամ 389.8 մլրդ դրամ, փետրվարին նվազելով 5,4%, իսկ տարեկան կտրվածքով աճը՝ 41,2 %: Ռեզիդենտների ավանդները կազմել են 74.9 % կամ 1,162 տրլն.դրամ, փետրվարի աճը՝ 1,9%, իսկ տարեկան աճը՝ 17.2 %:
Ռեզիդենտների ավանդների կառուցվածքում ցպահանջ ավանդները կազմել են 28.4 % կամ 329,8 մլրդ դրամ, իսկ ժամկետային ավանդները՝ 71.6 % կամ 831,9 մլրդ դրամ: Ցպահանջ ավանդների ամսվա անկումը կազմել է 0.7%, տարեկան աճը՝ 6.3 %, իսկ ժամկետային ավանդների ամսական աճը կազմել է 3%, իսկ տարվա աճը՝ 22,2 %:
Հայաստանի բնակչության ավանդները բանկերում նույնօրվա դրությամբ կազմել են 806.8 մլրդ դրամ, փետրվարի աճը՝ 2%, իսկ տարեկան աճը՝ 20.9 %:
Ըստ ԿԲ տվյալների, դրամային ավանդների տոկոսադրույքները փետրվարին կազմել են 9.82 %, մեկամսում նվազելով 0,46 %, իսկ տարեկան կտրվածքով՝ 0.51 տոկոսային կետով: (ԱՄՆ դոլարի հաշվարկային փոխարժեքը 28.02.14թ. կազմել է 413,15 դրամ / դոլար):