Չորեքշաբթի, 2 Ապրիլի 2014 16:21
Հայաստանի բանկերի հաճախորդի բազան 2014 թվականին աճել է 0,2%
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկերի հաճախորդների բազան 2014 թվականի փետրվարի 1 – ին կազմված էր 1,827,350 ֆիզիկական և 75,679 իրավաբանական անձանցից: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալների, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, ընդհանուր առմամբ 1.903.029 հաճախորդներ Հայաստանի բանկերում ունեցել են 3.218.162 հաշիվներ, որից 3.052.646-ը պատկանել են ֆիզիկական անձանց, իսկ 165.516 –ը` իրավաբանական անձանց:
Ըստ աղբյուրի, 2013 թվականի դեկտեմբերի համեմատ Հայաստանի բանկերի հաճախորդների բազան աճել է 0,2 % կամ 3,825 հաճախորդով (տարեկան կտրվածքով աճելով 17.5 % կամ 283,585 հաճախորդով): Իսկ հաշիվների քանակը բանկերում հունվարին աճել է 0.5 %, իսկ տարեկան կտրվածքով աճը կազմել է 64,5 %: