Երեքշաբթի, 1 Ապրիլի 2014 20:55
Կոնվերս Բանկը ներդրել է ակնթարթային դրամական փոխանցումների ունիֆիկացված տրանսֆեր քարտը
ԱրմԻնֆո. Կոնվերս Բանկն ակնթարթային դրամական փոխանցումների համար ապրիլի 1-ից ներդրել է ունիֆիկացված տրանսֆեր քարտը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվելէ Բանկի մամուլի ծառայությունից, Կոնվերս Բանկի Տրանսֆեր քարտի շնորհիվ արագ դրամական փոխանցումների համակարգերից օգտվելը դարձել է իրապես հարմար: Այժմ Converse Transfer, Avers, Unistream, Anelik, Moneygram, Interexpress, Tandem Tandem համակարգերով գումարը կարելի է ստանալ անմիջապես քարտային հաշվին՝ առանց բանկ այցելելու:
Աղբյուրի համաձայն, Տրանսֆեր քարտի քարտապանները գումարը կարող են ստանալ մեկ հեռախոսազանգով` խուսափելով բանկ այցելելուց և հնարավոր հերթերից: Զանգահարելով (010) 511292 համարով`հարկավոր է ընդամենը Կոնվերս բանկի աշխատակցին հայտնել ստույգ տվյալներ՝ ծածկագիրը, անունը, ազգանունն ու հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, ինչպես նաև փոխանցման կոդը: Գումարը կհայտնվի Տրանսֆեր քարտային հաշվի վրա: Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են Տրանսֆեր քարտից գումար փոխանցել այլ հաշվեհամարներին կամ համալրել Տրանսֆեր քարտի հաշիվը, կարող են այցելել Կոնվերս Բանկի ցանկացած մասնաճյուղ: Իսկ քարտի գումարը կարելի է կանխիկասնել ցանկացած բանկոմատից:
ՀՀ դրամով տրանսֆեր քարտերի համար սահմանված է դրական մնացորդի համար տարեկան 3% տոկոսադրույք: Տրանսֆեր քարտապանները կարող են մասնակցել Բանկի բոլոր բոնուսային ծրագրերին՝ Կոնվերս միավորներ, Cash-back և Զեղչեր:
Տրանսֆեր քարտ ստանալու համար հարկավոր է Կոնվերս Բանկ ներկայացնել անձնագիր կամ նույնականացման քարտ, Հանրային ծառայությունների համարանիշ կամ ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք և տեղում լրացնել դիմումը: Քարտը տրամադրվում է 3 տարով: Visa Electron-ի համար միանվագ վճարումը կազմում է 2000 ՀՀ դրամ, իսկ ARCA քարտն անվճար է:
Նշենք, որ «Կոնվերս բանկ» ՓԲԸ - ն հիմնադրվել է 1993 թվականին: Բանկի բաժնետերերն են «Advanced Global Investments» ընկերությունը (95%) և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին (5%): Բանկն ունի 34 մասնաճյուղ, որոնց մեծ մասը տեղակայված է մարզերում: Այսօր բանկն ունի 80 բանկոմատ (50-ը մայրաքաղաքում, իսկ 30-ը՝մարզերում), ինչպես նաև 365 սեփական POS-թերմինալ: Բանկային թղարկում և սպասարկում է տեղական ArCa, ինչպես նաև միջազգային Visa և MasterCard քարտերը: