Ուրբաթ, 11 Ապրիլի 2014 19:29
Ապրիլի 7-11-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում բորսայական արտարժութային գործարքների ծավալն ավելացել է 25,3 տոկոսով` միջբանկային գործարքների ծավալի գրեթե 71 տոկոսով անկման պայմաններում
ԱրմԻնֆո. Մարտի 31-ից ապրիլ 6-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 42.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 56.2 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից, դրամային վարկերն ավելացել են 31,5 %-ով, դոլարայինները` 41,2%-ով:
Աղբյուրի համաձայն, ապրիլի 7-11-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 78,632,177 ԱՄՆ դոլար (մեկ շաբաթում 5,4% անկում), 414.73 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 82,952,232 ԱՄՆ դոլար (մեկ շաբաթում 20,5% անկում) 415.93 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,023,991 EUR (մեկ շաբաթում 39% անկում) 570,97 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 9,087,715 EUR (մեկ շաբաթում 5,2% անկում) 574,08 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 594,169,206 ՌԴ ռուբլի (մեկ շաբաթում 0,6% անկում) 11.59 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 115,995,646 ՌԴ ռուբլի (մեկ շաբաթում 9,2% աճ) 11.70 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 1,200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք (մեկ շաբաթում 70,7% անկում) 415,58 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 7,850,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք (մեկ շաբաթում 25,3% աճ) 415,60 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Գործարքների առավելագույն ծավալը բաժին է ընկել ապրիլի 10ին` 5.5 մլն դոլար: Ապրիլի 7-ին բորսայում գործարք չի կատարվել:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, Հայաստանի բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը 2014 թվականի հունվարի 1-ին կազմել է 1.8 տրլն.դրամ, չորրորդ եռամսյակում աճելով 5.9%, իսկ տարեկան կտրվածքով` 12.5%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, բանկերի վարկային ներդրումները նույն ժամանակահատվածում կազմել են 1.7 տրլն.դրամ: Բանկային վարկերի կառուցվածքում երկարաձգված վարկերը կազմել են 5.4% կամ 96.5 մլրդ.դրամ, տարեկան աճը` 77.7%, իսկ միայն չորրորդ եռամսյակում` 7%: Ժամկետանց վարկերը կազմել են 1.2% կամ 21.3 մլրդ.դրամ, տարեկան կտրվածքով աճելով 2.5 անգամ, իսկ չորրորդ եռամսյակում նվազելով 18.2%-ով: