Չորեքշաբթի, 30 Ապրիլի 2014 13:57
ՀՀ դրամի արժեզրկումը ԱՄՆ դոլարի համեմատ 2013 թվականի ապրիլին կազմել է 0.03%, իսկ տարեկան արժևորումը կազմել է 0.5%
ԱրմԻնֆո. ՀՀ դրամի արժեզրկումը ԱՄՆ դոլարի նկատմամբ այս տարվա հունվար – ապրիլին կազմել է 2,2 %, միայն ապրիլին`0.03 %, իսկ տարեկան արժևորումը կազմել է 0.5 %: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, 2014-ի ապրիլին հաշվարկային միջին փոխարժեքը կազմել է 414.3 դրամ/$ 1, 2013-ի հունվար-ապրիլի 416.3 դրամ / $ 1 համեմատ: Տարեկան վաղեմության տվյալները հետևայլն են. 2013-ի հունվար - ապրիլին ՀՀ դրամի արժեզրկումը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 2.7 %, միայն 2013-ի ապրիլին արժեզրկումը կազմել է 0.4 %, իսկ տարեկան արժեզրկումը` 6.2 %:
Ըստ աղբյուրի, Հայաստանի սպառողական շուկայում 2014-ի ապրիլին գնաճը կազմել է 0.5%, 2013-ի դեկտեմբերի համեմատ գնաճը կազմել է 1.7 %, 2013-ի ապրիլի համեմատ գնաճը կազմել է 4.4 %: Համեմատության համար նշենք, որ 2013-ի ապրիլին գրանցվել է 0.1% գնանկում, 2012-ի դեկտեմբերի համեմատ գնաճը կազմել է 2.8%, իսկ 2012-ի ապրիլի համեմատ գնաճը կազմել է 3.9 %: 2012-ի հունվար – ապրիլին արձանագրվել է 2,1% գնաճ և Հ դրամի 2.3% արժեզրկում, միայն 2012-ի ապրիլին սպառողականգների անկումը կազմել է 0.6%, ինչն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի 0.7% արժեզրկումով, 2011-ի հունվար-ապրիլի 5% գնաճի և 3.6% արժեզրկման համեմատ (միայն 2011 - ի ապրիլին գնանկումը կազմել է 0,2 %, արժեզրկումը` 1,5 %):
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժևորումը 2013-ին կազմել է 0.1%, իսկ միայն դեկտեմբերին`արժեզրկումը կազմել է 0.1%, իսկ գնաճը 2013 – ին կազմել է 5.6% (միայն դեկտեմբերին գնաճը կազմել է 1,1%): 2012 թվականին ՀՀ դրամի արժեզրկումը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 5.9 %, իսկ միայն դեկտեմբերին արժեվորումը կազմել է 0,3%, իսկ գնաճը 2012 – ին կազմել է 3,2% (միայն դեկտեմբերի գնաճը` 2,1%):