Հինգշաբթի, 8 Մայիսի 2014 19:27
ACBA-Credit Agricole Bank-ը շարունակում է ֆերմերական տնտեսությունների ակտիվ վարկավորումը
ԱրմԻնֆո. Տոկոսադրույքների սուբսիդավորման պետական ծրագրի շրջանակներում ACBA-Credit Agricole Bank-ը ֆերմերական տնտեսություններին տրամադրել է 5 մլրդ.դրամի վարկեր: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ACBA-Credit Agricole Bank-ի բանկի նորանշանակ ղեկավար Հակոբ Անդրեասյանը: Նա հավելել է, որ սուբսիդավորման մեխանիզմը գյուղացիներին օգնելու արդյունավետ և իրական գործիք է:
Նա տեղեկացրել է, որ գյուղատնտեսական վարկերի մասնաբաժինը բանկի վարկային պորտֆելում հասել է 34%-ի, տարեսկզբի 31%-ի փոխարեն: Բանկիրը հավաստել է, որ ACBA-Credit Agricole Bank-ը շարունակում է ֆերմերական տնտեսությունների ակտիվ վարկավորումը:
Անդրադառնալով ֆերմերների պրոբլեմներին, Անդրեասյանը նշել է ցրտահարությունների բացասական հետևանքները, ընդգծելով, այնուամենայնիվ, որ ցրտահարություններից հիմնականում տուժել են Արմավիրի և Արարատի մարզերի ֆերմերական տնտեսությունները: Բանկի ղեկավարը նշել է, որ վարկառուների շրջանում նույնպես կան «տուժածներ», բայց ոչ մեծ թվով: Նա նշել է, որ վարկերի վերադարձման մակարդակը բանկում բավականաչափ բարձր է:
Նա նշել է, որ առաջիկայում բանկը մտադիր է պարզեցնել գյուղական տնտեսությունների վարկավորման պայմանները: Մասնավորապես, բանկի գործող ամենահուսալի հաճախորդները կարող են վարկ ստանալ առանց գարանտների, կամ միայն մեկ գարանտի պայմանով: Նա նաև նշել է, որ բանկի վարկային պորտֆելում դրամային վարկերի մասնաբաժինը հասել է 50%-ի, ինչպես նաև նվազել են վարկավորման տոկոսադրույքները:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսկաան Վարկանիշի, իր հիմնադրման օրից ACBA-Credit Agricole Bank-ը հանդիսանում է Հայստանի գյուղվարկավորման շուկայի առաջատարը: Բանկի գյուղատնտեսական վարկերի պորտֆելը 2014-ի ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 62 մլրդ.դրամ, առաջին եռամսյակում աճելով 15%: