Երկուշաբթի, 26 Մայիսի 2014 14:26
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2014 թվականի առաջին եռամսյակում կրճատվել են 12,5%
ԱրմԻնֆո. Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2014-ի առաջին եռամսյակում կրճատվել են 12,5%, ապրիլի 1-ի դրությամբ կազմելով $ 1,970.3 մլն (արտարժույթի գերակշռությամբ): Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկից, տարեկան կտրվածքով այս ցուցանիշն աճել է 20,8 %:
Ըստ աղբյուրի, միջազգային պահուստների կառուցվածքում զուտ արտաքին ակտիվները (արտարժույթի գերակշռությամբ) առաջին եռամսյակում նվազել են 16.6%, մինչև $ 1,340.3 մլն: Մեկ տարում այս ցուցանիշն աճել է 40.8%: Միևնույն ժամանակ, փոխառության հատուկ իրավունքների (SDR) չափերը ԱՄՀ-ում կազմել է $ 557,2 մլն (373.4 հազ.SDR), առաջին եռամսյակում կրճատվելով 3.3 անգամ, տարեկան անկումը` գրեթե 3 անգամ:
Նշենք, որ Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2013-ին աճել են 25%, 2014-ի հունվարի 1-ին կազմելով $ 2,252 մլրդ (արտարժույթի գերակշռությամբ): Զուտ արտաքին ակտիվները (արտարժույթի գերակշռությամբ) տարեկան կտրվածքով աճել են 50.5%, մինչև $ 1,607 մլրդ, իսկ SDR չափերը ԱՄՀ-ում նվազել են գրեթե 17 անգամ, կազմելով $ 2 մլն (1.2 մլն):
Նշենք, որ բանկային ոսկու մասնաբաժինը Հայաստանի համախառն միջազգային պահուստներում զրոյացվել է 2003-ի դեկտեմբերին: Հնգամյա կտրվածքով (2008 -2012թթ) Հայաստանի համախառն արտաքին ակտիվներն աճել են 28 %, ընդ որում, 2008 - ին անկումը կազմել է 15.2 %, 2009-ին աճը` 42.4%, 2010-ի անկումը`10%, 2011-ի աճը` 3.6 %, իսկ 2012 -ի անկումը`7%: