Երկուշաբթի, 26 Մայիսի 2014 14:26
Անվանական աշխատավարձը Հայաստանում մեկ տարում ավելացել է 6,4 %
ԱրմԻնֆո. Միջին անվանական աշխատավարձը Հայաստանում 2014-ի մարտին կազմել է 158,9 հազար դրամ ($ 384), տարեկան աճը 6.4 %: 2014-ի փոտրվարի համեմատ անվանական աշխատավարձն աճել է 1.1 %:
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների, Հայաստանում միջին ամսական աշխատավարձի տարեկան աճը պայմանավորված է եղել ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածներում աշխատավարձերի աճով: Այսպես, աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում է տարեկան կտրվածքով աճել է 4,8 %, կազմելով 136.9 հազ.դրամ, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում աճել է 8,2%, մինչև 191 հազար դրամ: Ընդ որում, փետրվարի համեմատ աշխատավարձերը բյուջետային հիմնարկներում նվազել են 0,2 %, իսկ ոչ բյուջետային հիմնարկներում աճել են 2.5%:
Հայաստանում աշխատավարձերի մակարդակով 2014-ի մարտի 1 – ի դրությամբ առաջատարն է ֆինանսական հատվածը: Այնպես, ֆինանսական հատվածում միջին աշխատավարձը կազմել է 351,9 հազար դրամ, տարեկան աճը` 7.8%: Երկրորդ տեղում է տեղեկատվության և կապի ոլորտը` 327.5 հազ.դրամ, տարեկան աճը`10.9 %: Երրորդ տեղում է լեռնահանքային արդյունաբերությունը` 304,4 հազ.դրամ, տարեկան աճը` 2%: Ամենացածր աշխատավարձն արձանագրվել է մշակույթի, հանգստի և զվարճանքի ոլորտներում` 87.7 հազ.դրամ, տարվա աճը`8.5%:
Աշխարհագրական բաշխվածությամբ ամենաբարձր միջին աշխատավարձերը երկրում արձանագրվել են Սյունիքի մարզում`185.3 հազ.դրամ (տարեկան աճը` 8.7%): Երկրորդ տեղում է Երևանը` 171,9 հազ.դրամ (տարվա աճը`5,9 %): Ընդ որում, ամենամեծ չափերը գրանցվել են Կենտրոն համայնքում` 195.8 հազ.դրամ: Երևանին հետևում են Կոտայքի և Արմավիրի մարզերը, համապատասխանաբար կազմելով 135.6 հազ.դրամ (տարեկան աճը` 10,9 %) և 133 հազ.դրամ (տարեկան աճը` 8.6 %): Ամենացածր աշխատավարձը գրանցվել է Արագածոտնի մարզում`97.8 հազ.դրամ (աճը`9.9 %):
ՀՀ դրամի միջին փոխարժեքը 2014 թվականի մարտին կազմել է 414.22 դրամ / $ 1, իսկ հունվար – մարտ ամիսներին` 411.04 դրամ / $ 1: