Երկուշաբթի, 2 Հունիսի 2014 14:11
Հայաստանի բանկերը մինչև մայիս տարեկան կտրվածքով տնտեսության վարկավորման ծավալներն ավելացրել են 8.9%, մինչև 1.3 տրլն.դրամ
ԱրմԻնֆո. Հաաստանի բանկերը 2014 թվականի մայիսի 1-ի դրությամբ տնտեսությանն են ուղղել 1,3 տրլն . դրամ ծավալով վարկային միջոցներ (ընդհանուր վարկային պորտֆելի 70.2 % - ը), տարեկան աճը` 8.9%, իսկ միայն ապրիլին`0,9 %:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, առաջատարն է առևտրի ոլորտը: Մասնավորապես, առևտրի ոլորտի վարկավորման ծավալը կազմել է 346,4 մլրդ դրամ: Առևտրի ոլորտի վարկավորման կառուցվածքում մեծածախի մասնաբաժինը կազմել է 174.6 մլրդ դրամ, իսկ մանրածախի մասնաբաժինը` 156 մլրդ դրամ: Առևտրի ոլորտի վարկավորման ծավալը տարեկան կտրվածքով աճել է 3.9%, իսկ միայն ապրիլին` 0,5%:
Երկրորդ տեղում է վերամշակող արդյունաբերությունը` 180 մլրդ դրամ, որից 58 մլրդ դրամ ուղղվել է սննդի արդյունաբերությանը, իսկ 37.9 մլրդ դրամ`հյութերի արտադրությանը: Այս ոլորտում վարկավորման ծավալը տարեկան կտրվածքով աճել է 6,9%, իսկ միայն ապրիլին` 3.9%:
Երրորդ տեղում է գյուղատնտեսույթունը` 132.9 մլրդ դրամ, տարվա աճը` 15,8%, իսկ միայն ապրիլին` 2.5%: Այս ոլորտում բուսաբուծության մասնաբաժինը կազմել է 56.8 մլրդ դրամ, իսկ անասնաբուծական մասնաբաժինը` 51.4 մլրդ դրամ:
Չորրորդ տեղում է էներգետիկայի և գազի ոլորտը` 131.1 մլրդ դրամ, տարեկան աճը`9.5 , իսկ միայն ապրիլին`1.4 %:
Հինգերորդ տեղում է շինարարության ոլորտը , որտեղ բանկերը ուղղել են 112.7 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով աճը` 8.9 %, իսկ միայն ապրիլին`0.5% անկում: Այս ոլորտում 88.3 մլրդ դրամ ուղղվել է բնակարանային շինարարությանը, իսկ 15.6 մլրդ դրամ` ճանապարհների շինարարությանը (ճանապարհներ և երկաթգծեր):
Վեցերորդ տեղումում է ֆինանսական հատվածը`87.9 մլրդ դրամ, որից 43.2 մլրդ դրամ կազմել են միջբանկային վարկերը, 24 մլրդ դրամ`ներդրումային ընկերությունների վարկերը, 10.5 մլրդ դրամ` վարկային ընկերությունների վարկերը, 6.2 մլրդ դրամ` ապահովագրական ընկերությունների վարկերը: Ֆինանսական հատվածի վարկավորման ծավլը մեկ տարում աճել է 1,7%, իսկ տարեկան անկումը` 7,6% : (Դոլարի հաշվարկային փոխարժեքը 30.04.2014 դրությամբ կազմել է 413,59 դրամ / $):