Երկուշաբթի, 9 Հունիսի 2014 19:09
ՀՀ ԿԲ նոր կանխատեսում. Տնտեսական ակտիվությունը Հայաստանում 2014 թվականին կկազմի 4.1-4.8%, նախկինում նախատեսված` 5.4-6.1% փոխարեն
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկը վերանայել է Հայաստանի 2014 թվականի տնտեսական աճի կանխատեսումները` 4.1-4.8%, նախկինում կանխատեսվբած` 5.4-6.1% փոխարեն: Դեպի դանդաղման կողմը վերանայումը ԿԲ կողմից պայմանավորված է համաշխարհային տնտեսության դանդաղ վերականգնումով, ինչպես նաև ԱՊՀ մի շարք երկրների, այդ թվում նաև Ռուսաստանի, տնտեսության իրավիճակով: Այս մասին այսօր ՀՀ խորհրդարանում հայտարարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ներկայացնելով երկրի 2013 թվականի դրամավարկային քաղաքականությունը և 2014 թվականի կանխատեսումները:
Ըստ ԿԲ այս տարվա 2-րդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության, նշված կանխատեսումը հավանական է 30%-ով: Կբ նույն կանխատեսումներով 2015-ին երկրիի տնտեսական աճը կկազմի 5.6-6.6%, իսկ 2016-ին` 3.6-4.8%: Իսկ 90% հավանականությամբ կանխատեսումները հետևյալն են` 2014-ին` 2,6-5,6%, 2015-ին` 4,3-8,4%, 2016-ին` 2,1-6,9%:
Ըստ նույն ծրագրի, աճը արդյունաբերական ոլորտում 2014-ին կկազմի 3,7-5,2% (կանխատեսված 8.6% աճի փոխարեն), կապված լեռնահումքային և մետալուրգիական ոլորտների աճի դանդաղման հետ, ինչը պայմանավորված է գունավոր մետաղների համաշխարհային գների նվազումով, ինչպես նաև Թեղուտի հանքավայրի շահագործման ժամկետների ճշգրտումով: Դանդաղման կողմն է վերանայվել նաև սննդի, շինանյութերի և հյութերի արտադրության կանխատեսումները, կապված ներքին և արտաքին պահանջարկի սպասվող աճի հետ: Կանխատեսվող հորիզոնում արդյունաբերության աճը կկայունանա 5,7-6,3% միջակայքում:
Շինարարության ոլորտում աճը կկազմի 2.5-4.5% (նախկինում նախատեսված 6.5 - 8.5% փոխարեն), ինչը պայմանավորված է ներկայիս ճանապարհաշինարարական աշխատանքներով, ոռոգման և ջրամատակարարման վերանորոգումով, հյուսիսային սահմանակետերի և Երևանի մետրոպոլիտենի արդիականացումով: Կանխատեսվող հորիզոնում, առաջարկի և պահանջարկի միջև հավասարակշռության վերականգնման արդյունքում, շինարարության ոլորտում սպասվում է կայունացում` 1-2% միջակայքում (նախկինում կանխատեսված 1-3% փոխարեն):
Ծառայությունների ոլորտում, ԿԲ ակնկալում է 4,2-5,7% աճ (նախկինում կանխատեսված 5-6.5% փոխարեն), ինչը պայմանավորված կլինի պետական և մասնավոր ծախսերի աճով: Կանխատեսվող հորիզոնում ծառայությունների ոլորտում աճը կկայունանա 4.5 - 5% միջակայքում:
Ակնկալվող աճը գյուղատնտեսության ոլորտում կպահպանվի 4.5-6.5% միջակայքում: Այդ աճը կապահովի ինչպես բուսաբուծության, այնպես էլ անասնապահության հաշվին: Կանխատեսվող հորիզոնում է գյուղատնտեսության աճը կկայունանա 5-6.5% միջակայքում:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2013-ի հունվար – դեկտեմբերին Հայաստանի ՀՆԱ տարեկան կտրվածքով աճել է 3.5%, մինչև 4.3 տրլն.դրամ: Մասնավորապես, արդյունաբերական արտադրության ծավալն աճել է 6.8%, մինչև 1.2 տրլն. դրամ, ծառայությունների ծավալի աճը կկազմի 3.6%, մինչև 1 տրլն.դրամ, շինարարության ոլորտում անկումը` 8.1%, մինչև 442,3 մլրդ դրամ: