Երկուշաբթի, 16 Հունիսի 2014 18:55
ՀՀ ԿԲ նվազեցրել է Ռուսաստանից սպասվող մասնավոր տրանսֆերտների կանխատեսումը
ԱրմԻնֆո. Հայաստանի Կենտրոնական բանկը հերթական անգամ նվազեցրել է 2014 թվականի համար մասնավոր անձանց տրանսֆերտների կանխատեսումները: Մասնավոր տրանսֆերտների աճն ընթացիկ տարում կկազմի 4.5-6.5%: Մինչ այդ ԿԲ 7-9% նվազեցրել էր ֆիզիկական անձանց փոխանցումների ծավալները, կանմխատեսվող 8-10% փոխարեն:
Ինչպես նշվում է ՀՀ ԿԲ 2014 թվականի երկրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում, մասնավոր տրանսֆերտների գծով ԿԲ կանխատեսման իջեցումը պայմանավորված է ընթացիկ տարում ՌԴ ՀՆԱ նվազումով: Ըստ նախորդ կանխատեսման, ՌԴ ՀՆԱ կանխատեսումը 2014 թվականի համար կազմում էր 0.6%, իսկ այժմ այն կանխատեսվում է 0.4%:
Ըստ ՀՀ ԿԲ տվյալների, 2013 թվականին մասնավոր տրանսֆերտների ծավալն աճել էր 11.3%, 2012-ի 8.9% փոխարեն, բացարձակ արտահայտությամբ կազմելով $ 1,5 մլրդ: Ընդ որում, մասնավոր տրանսֆերտների ներհոսքը կազմլ է $ 1,9 մլրդ, 2012-ի համեմատ աճելով 10.8%, իսկ արտահոսքն աճել է 10,9%, մինչև $ 324,2 մլն:
Աղբյուրի համաձայն, դեպի Հայաստան դրամական փոխանցումների ընդհանուր ներհոսքի տարեկան աճը պայմանավորված էր տարբեր երկրներից կատարված փոխանցումների աճով: Մասնավորապես, Գերմանիայից`32.2%, մինչև $ 15.6 մլն դոլար, ԱՄՆ`23%, $ 82 մլն, Ֆրանսիա`22.5%, մինչև $ 14.5 մլն, Ռուսաստան`11%, մինչև $ 1,6 մլրդ, Ղազախստան`5,3%, մինչև $ 23,7 մլն: Անկում է արձանագրվել Ուկրաինայի գծով` 10,5%, մինչև $ 17 մլն, Չինաստան` ավելի քան 2 անգամ, մինչև $ 1.4 մլն: Դեպի Հայաստան տրանսֆերտների ներհեսքի ծավալներում ամենամեծ մասնաբաժինը կազմել է Ռուսատսնաը` 86%, որին հաջորդում են ԱՄՆ`4.4%, Ղազախստանը`1.3 %, Ուկրաինան`0.9%, Ֆրանսիան և Գերմանիան`0.8%:
Հայստանի դուրս եկող մասնավոր տրանսֆերտների կեսից ավելիին բաժին է ընկնում Ռուսաստանին` $ 180.3 մլն, տարեկան աճը`9.6%: Աճ է արձանագրվել նաև տրանսֆերտների արտահոսքի մյուս ուղղություններով, բացառությամբ Ուկրաինայի, որի հետ անցյալ տարվա արդյունքներով տրանսֆերտների արտահոսքը կրճատվել է 4%, մինչև $ 14,8 մլն:
Տրանսֆերտների զուտ ներհոսքի կառուցվածում առյուծի բաժինը պատկանում է Ռուսաստանին` 92.3% կամ $ 1.4 մլրդ, տարեկան աճը`11.4%: Բացասական հաշվեկշիռ է արձանագրվել նաև հետևյալ երկրների հետ` ԱՄԷ - $ 150 հազար, Չինաստան - $ 10,4 մլն, և Թուրքիա - $ 2,5 մլն:
Նշենք, որ այսօր Հայաստանում գործում է 11 վճարահաշվարկային համակարգ` MoneyGram, Արագ փոստ, Blizko, ԱՎԵՐՍ, IntelExpress, InterExpress, Private Money, Sigue Money Transfer, TANDEM Transfers, որոնցից ամենախոշորներն են  UNIStream-ը և Anelik-ը: