Երկուշաբթի, 16 Հունիսի 2014 18:55
ԿԲ 2014 թ. համար արտահանման աճի կանխատեսումը նվազեցրել է մինչև 5.5-7.5%
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկը 2014 թվականի համար նվազեցրել է ապրանքների և ծառայությունների արտահանման իրական ծավալների կանխատեսումը մինչև 5.5-7.5%: Ավելի վաղ արտահանման աճի կանխատեսումը նախատեսել էր 11-13%, իսկ մինչ այդ ակնկալվում էր 9 - 11% աճ:
Ինչպես նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի 2014 թվականի երկրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում, Կենտրոնական բանկի նոր կանխատեսումը հիմնված է համաշխարհային տնտեսության, լեռնամետալուրգիական արդյունաբերության աճի, ինչպես նաև Թեղուտի հանքավայրի շահագործման վրա:
Ներմուծման գծով ԿԲ կանխատեսումը նույնպես նվազցվել է մինչև 2-4%, նախկինում կանխատեսված 3,5% փոխարեն:
Այս համատեքստում Կենտրոնական բանկն ակնկալում է ՀՆԱ նկատմամբ ընթացիկ հաշվի դեֆիցիտի մինչև 7.5-8.5% կրճատում (նախկինում կանխատեսված 8.7% փոխարեն), իսկ միջնաժամկետ հեռանկարում` մինչև 5-6%:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի ծավալը արտաքին առևտրի շրջանառությունը 2013-ին կազմել է $ 6 մլրդ (2.4 տրլն դրամ), տարեկան աճը` 5.6%, որի կառուցվածքում արտահանման ծավալը կազմել է $ 1.5 մլրդ (606 մլրդ դրամ), տարեկան աճը`7,2%, իսկ ներմուծման ծավալը` $ 4.5 մլրդ (1.8 տրլն դրամ), տարեկան աճը`5%: Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության բացասական հաշվեկշիռը 2013-ին կազմել է $ 3 մլրդ (1.226 տրլն դրամ), տարեկան աճը`4%: