Չորեքշաբթի, 25 Հունիսի 2014 19:14
ՀՀ ԿԲ կանխատեսում. Հայաստանի բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ նկատմամբ 2014 թվականին կլինի նախատեսվածից ցածր
ԱրմԻնֆո. Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի կանխատեսումների, Հայաստանի բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ նկատմամբ 2014 թվականին կլինի նախատեսվածից ցածր: Այս մասին է նշվում ՀՀ ԿԲ 2014 թվականի 2-րդ եռամսյակի Դրամավարկային քաղաքականության ծրագրում: Ընդ որում, 2014 թվականի բյուջեում այս ցուցանիշն ամրագրված է ՀՆԱ-ի 2.34% սահմաններում:
ԿԲ վերանայել է նաև ՀՆԱ նկատմամբ պետբյուջեի ծախսերի հարաբերակցության կանխատեսումը: Այս 2014 թվականին կկազմի 24.5%, ավելի վաղ կանխատեսվծ 24% փոխարեն: 2015-2016 թվականներին պետբյուջեի եկամուտները ՀՆԱ նկատմամբ համապատասխանաբար կկրճատվեն մինչև 24.3%-ով և 24.1% - ով (ավելի վաղ կանխատեսված` 23,6%-ի և 23.9% -ի փոխարեն): 2017 թվականին պետբյուջեի դեֆիցիտի աճը ՀՆԱ նկատմամբ կանխատեսվում է 24.3%:
Փոխվել են նաև ՀՆԱ նկատմամբ պետբյուջեի ծախսերի հարաբերակցության տարեկան ցուցանիշները: 2014 թվականին այս ցուցանիշը կկազմի 26.1%, ավելի վաղ կանխատեսված 26.4% փոխարեն: 2015 թվականին ՀՆԱ-ի նկատմամբ բյուջետային ծախսերի հարաբերակցությունը կաճի 26.3% (ավելի վաղ կանխատեսումը`25,6%): 2016 թվականին այս ցուցանիշը կարող է նվազել 25.9% (չփոխվելով նախկին կանխատեսման համեմատ): 2017 թվականին պետբյուջեի ծախսերը կվերադառնան 2014 թվականի ցուցանիշներին: Կենտրոնական բանկը նշում է, որ 2014 թվականի պետբյուջեի ծրագիրը ճշգրտվել է դեպի նախատեսված ծախսերի 2.4% տնտեսման կողմը: Միևնույն ժամանակ, տարեկան կտրվածքով ակնկալվում է ՀՆԱ նկատմամբ հարկերի անփոփոխ լինելը և ՀՆԱ նկատմամբ պետբյուջեի ծախսերի 1.6 տոկոային կետով աճ: Ընդ որում, կավելանան ինչպես կապիտալ, այնպես էլ ընթացիկ ծախսերը:
Ըստ աղբյուրի, ՀՆԱ նկատմամբ պարտքի տոկոսների մասնաբաժինը 2014 թվականին կկազմի 1.36%, ավելի վաղ կանխատեսված` 1.34% փոխարեն: 2015-2016 թվականներին այդ մասնաբաժինը համապատըասխանաբար կկրճատվի մինչև 1.07% և 1.06%, ավելի վաղ կանխատեսվբած` 1.17% և 1.18% փոխարեն: 2017 թվականին ՀՆԱ նկատմամբ պարտքի տոկոսավճարները կպահպանվեն 1.06% մակարդակում:
Զգալիորեն փոփոխվել են նաև ՀՆԱ նկատմամբ հարկաբյուջետային դիրքի փոփոխության կանխատեսումը, որն ընթացիկ տարում կկազմի 0,7%, ավելի վաղ կանխատեսված 1.3% փոխարեն: 2015 թվականին այս ցուցանիշը կբարձրանա մինչեւ դրական 1% (նախկին կանմխատեսման մինուսային 0.4% փոխարեն): 2016 թվականին ՀՆԱ նկատմամբ հարկաբյուջետային դիրքի փոփոխությունը կնվազի մինչև մինուսային 0,3% (ավելի վաղ կանխատեսված դրական 0,1% փոխարեն): 2017 թվականին այս ցուցանիշը կճշգրտվի դեպի վերև, մինչև մինուսային 0,1%:
Հիշեցնենք, որ ՀՆԱ նկատմամբ բյուջեի դեֆիցիտը 2013-ին կազմել է 0.2%, 2012-ի 1,5% փոխարեն: ՀՆԱ նկատմամբ բյուջետային եկամուտները կազմել են 23,9%, 2012-ի 23.7% փոխարեն:, իսկ ՀՆԱ նկատմամբ բյուջետային ծախսերը կազմել են 24.1%, 2012-ի 25.2% փոխարեն: ՀՆԱ նկատմամբ պարտքի տոկոսավճարների մասնաբաժինը կազմել է 1.09%, 2012-ի 1.01% փոխարեն, իսկ ՀՆԱ նկատմամբ հարկաբյուջետային դիրքի հարաբերակցությունը 2013-ին կազմել է 1%: